Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին. «Փաստ» «Հրապարակ»․ Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է. «Փաստ» Ինչո՞ւ հինգ տարի անց որոշեցին կալանավորել գործարարին. «Փաստ» Լեոնարդո Դի Կապրիոն հանգստանում է Իտալիայում՝ Վիտորիա Չերետտիի և իր մոր հետ Վախ փողից. հոգեբանն ասել է՝ ինչպես ազատվել դրանից Հելոուինի 11 կոստյում՝ ոգեշնչված SS25 պոդիումներից Եթե Ռուստամ Բադասյանը եւ Կարեն Անդրեասյանը մի փոքր արժանապատվություն ունենային հենց այս գիշեր հրաժարական կտային. Բաբայան 75 տարեկանում ծխելը թողնելը կյանքին լրացուցիչ 0,7 տարի է տալիս. AJPM ՔՊ-ն մերժեց Արուսյակ Ջուլհակյանին, Արփի Դավոյանին և մյուսներին Եթե Մոսկվայում ՀՀ-ն ներկայացված լիներ պետականամետ ղեկավարով, ապա նա Ալիևի «աչքը կմտցներ» Ադրբեջանի վայրագությունները. Շարմազանով Հայտնի են քիմիայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները 

«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ էր Հայկը, բայց մի քիչ էլ «իրասածի», երբեմն՝ կամակոր ու չարաճճի: Իր բնավորության մեջ ամեն գիծ կար, բայց ամենափոքրուց էլ շատ համեստ երեխա է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկի մայրիկը՝ տիկին Աիդան:

Նոյեմբերյան քաղաքում է ծնվել Հայկը, մանկությունն ու պատանեկությունն այնտեղ են անցել, այնտեղ է դպրոց հաճախել: «Սովորել է թիվ մեկ միջնակարգ դպրոցում: Սիրում էր հումանիտար առարկաները, օտար լեզուները: Իսկ իններորդ դասարանի վերջում որոշեց, որ պետք է ընդունվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Ընկերոջ հայրիկն այդ տարիներին զինկոմիսարիատում էր աշխատում, և երկու ընկեր որոշեցին ընդունվել ռազմական վարժարան: Այդ ընթացքում ընկերն ընկավ, ձեռքը կոտրեց, բայց Հայկն ասաց՝ որոշել եմ, ուրեմն պետք է ընդունվեմ: Երեք տարի սովորելուց հետո Ռուսաստանի Դաշնությունում էր ցանկանում ուսումը շարունակել հրետանու գծով, քննություններ հանձնեց, բայց ընդունվել չստացվեց, արդյունքում իր հավաքած բալերով ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան»:

Տիկին Աիդան հիշում է՝ Քառօրյա պատերազմի օրերին որդին և ռազմական համալսարանի կուրսանտները մեկնել էին Արցախ, ինչպես ասում են՝ վերապատրաստումների: «Պատերազմը սկսվել է, մեր զինվորների հետ հավասար կռիվ են տվել»: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո Հայկը նշանակվեց Իվանյանի զորամասում, նա համալսարանն ավարտել և Արցախ է մեկնել լեյտենանտի կոչումով: «Պատերազմի օրերին ստացել է կապիտանի կոչում: Պատերազմից առաջ քննությունները գերազանց հանձնել էր, դեռ հրամանը չէր եկել, բայց Հայկը գիտեր, որ կապիտանի կոչում է ստանալու: Իր այդ կոչումը մեզ փոխանցվեց հետմահու: Հայկը վաշտի հրամանատարն էր»: Մայրիկն ասում է՝ սովորելու, հետո արդեն ծառայելու տարիներին Հայկն իրեն այլ տեղում չէր պատկերացնում:

«Քառօրյա պատերազմից հետո ասացի, որ դուրս գա զինվորական ծառայությունից, Հայկը պատասխանեց՝ մա՛մ, գիտե՞ս, թե մենք ինչ հայրենիք ունենք, չեմ կարող դուրս գալ ծառայությունից: Մի այլ կերպ էր սիրում իր աշխատանքը, շատ էր նվիրված դրան: Ընկերներն ասում էին՝ ազատ ժամանակ Հայկը չէր ունենում, անընդհատ աշխատում էր, անընդհատ ինչոր բան անում: Բայց մեզ հետ չէր կիսվում ծառայության ընթացքից»: Նույն կերպ էլ Հայկն ընտանիքի անդամներին հեռու է պահել պատերազմից, չի տեղեկացրել, որ թեժ կետերում է: «Չենք իմացել, որ Ջրականում է, որ իր զինվորներից զոհեր է ունեցել: Ջրականի հանձնումից հետո Հայկը վերադառնում է Իվանյան, այդ ժամանակ միայն իմացանք, այն էլ՝ իր ընկերոջից, որ Հայկը Ջրականում է եղել: Ոչ մի օր չի հանգստացել, ամեն գիշեր զենք է տարել «Մարտունի 3» ու վերադարձել:

Հոկտեմբերի 21-ին իրեն տեղափոխել են Վարանդա: Վերջին անգամ այդ ժամանակ շատ մեծ դժվարությամբ ինձ հետ կապ հաստատեց, ասաց՝ մա՛մ, ուր որ գնում եմ, կապ չի լինելու, մի քանի օր չենք խոսի: Ու այդպես էլ դրանից հետո ինձ հետ չխոսեց: Պատերազմի օրերին իր հետ կապը մշտական չէր, եղել է նաև այնպես, որ երեք օր չի զանգել: Հիմնականում զանգահարում էր առավոտյան կամ երեկոյան շատ ուշ ժամերի, զրուցում էինք, ասում էր՝ զանգել եմ, որ ձայնս լսեք: Հոկտեմբերի 18-ին կամ 19-ին զրույցի ժամանակ ասացի՝ Հա՛յկ, խնդրում եմ, հանկարծ գերի չընկնես: «Մա՛մ, չվախենաս, իմ վերջին փամփուշտն իմ մոտ է»»: Հայկը զոհվել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում: «Բայրաքթարն է հարվածել, Հայկն ու տղաները մտել են շելի մեջ: Հայկն իր տասը զինվորի հետ այդտեղ է եղել: Իրենց այդտեղից են «գտել»:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան արդեն շատ անհանգիստ էինք, ամեն հնարավոր հեռախոսահամարով զանգահարում էինք, որոնցով նա էր մեզ զանգահարել, որովհետև իր հեռախոսը չէր պատասխանում: Այդ ընթացքում կրկին իր հեռախոսահամարին զանգեցի, զարմացա, երբ օտար մարդ պատասխանեց: Հեռախոսը փոխանցեցի ամուսնուս, մտածեցի, որ գուցե ադրբեջանցի լինի, ամեն ինչ այդ պահին մտքովդ անցնում է:Ամուսինս խոսեց, տվյալներ ճշտեցին ու ոչինչ չասացին: Փաստորեն, մեզ հետ արդեն դիահերձարանից էին խոսում: Հոկտեմբերի 27-ի առավոտյան մեզ հայտնեցին լուրը, հոկտեմբերի 28-ին Հայկն արդեն «տանն էր»: Բայց չկարողացա իրեն տեսնել, ձեռքը բռնել, իմանալ՝ ի՞նքն է, թե՞ ոչ: Իր գլուխն էր վնասվել»: Հայկն ավագ եղբայր ու կրտսեր քույրիկ ունի: Վստահաբար, հենց նրանք են ծնողներին ուժ տվողը, թև ու թիկունք դարձողը: Մայրիկն ասում է. «Աղջիկս ամուսնացավ, թոռնիկ ունեցանք: Իրենով ապրում ենք: Բայց որքան շատ ժամանակ է անցնում, այնքան վերքն ավելի է խորանում»:

Հ. Գ. - Հայկ Ղարսյանը ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Նոյեմբերյանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին. «Փաստ»«Հրապարակ»․ Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներԻշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է. «Փաստ»Ինչո՞ւ հինգ տարի անց որոշեցին կալանավորել գործարարին. «Փաստ» Լեոնարդո Դի Կապրիոն հանգստանում է Իտալիայում՝ Վիտորիա Չերետտիի և իր մոր հետՎախ փողից. հոգեբանն ասել է՝ ինչպես ազատվել դրանիցՀելոուինի 11 կոստյում՝ ոգեշնչված SS25 պոդիումներիցԵթե Ռուստամ Բադասյանը եւ Կարեն Անդրեասյանը մի փոքր արժանապատվություն ունենային հենց այս գիշեր հրաժարական կտային. Բաբայան75 տարեկանում ծխելը թողնելը կյանքին լրացուցիչ 0,7 տարի է տալիս. AJPMՔՊ-ն մերժեց Արուսյակ Ջուլհակյանին, Արփի Դավոյանին և մյուսներինԵթե Մոսկվայում ՀՀ-ն ներկայացված լիներ պետականամետ ղեկավարով, ապա նա Ալիևի «աչքը կմտցներ» Ադրբեջանի վայրագությունները. ՇարմազանովՀայտնի են քիմիայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակակիրներըՖրանսիայում աշակերտը հարձակվել է ուսուցչուհու վրա՝ գլխաշորը հանելու խնդրանքի պատճառով«Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից». «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկայի պարզաբանումըՄոսկվայի դատարանը ՌԴ ՊՆ ԳՇ սպայի գործով մեղադրյալ գործարար Մարտիրոսյանի կալանքը երկարացրել էՖլորիդայում 1 օրվա ընթացքում կանխատեսվում է Երևանում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակՍաթենիկ Հազարյանի ֆոտոշարքը Իսպանիայից (լուսանկարներ)Եվ շատ կարևոր է լինեն մարդիկ, ովքեր վերցնեն այդ էստաֆետը և անեն ավելին, քան արվել է իրենցից առաջ. Նիկոլ ՓաշինյանԻրանի ԱԳ նախարարը մտադիր է մասնակցել Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպմանը․ մանրամասներ Դեռահասը ռեկորդ է սահմանել՝ մագլցելով մոլորակի ամենաբարձր բոլոր գագաթները21-ամյա աղջիկը TikTok-ի հետևանքով փորձել է վերջ տալ կյանքին․ մանրամասներ Երևանցիների հաշվին քաղաքապետարանը 85․700 դոլարով Տիգրան Ավինյանին սպասարկելու համար մեքենա է ձեռք բերել. Գրիգոր ԵրիցյանՌԴ դաշնային խորհրդում քննարկվել են ՀԱՊԿ փոխգործակցությունը, ՀՀ-ՌԴ հարաբերությունները Հայաստանի հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ (ֆոտո)Հռոմի պապը կհանդիպի Զելենսկու հետՆեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետՇոլցը պատրաստ է խոսել Պուտինի հետ, երբ «պահը հասունանա»Վիեննայում ներկայացվել են հայկական հոգևոր և աշխարհիկ երաժշտական ժառանգության ստեղծագործություններըՕկուպացված Շուշիում և Բերձորում ադրբեջանցիները «աշխատանքի տոնավաճառներ» կանցկացնեն Առանց խաղաղության տարածաշրջանը չի կարող զարգանալ․ Խաչատուրյանը՝ Գերմանիայի նախագահին (տեսանյութ)Շնորհակալ եմ Երևանում կազմակերպված զարմանալի մշակութային նախաձեռնությունների համար․ Պլասիդո ԴոմինգոՈվքեր կներկայացնեն Հայաստանը մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանըՊահե՛ք ձեր հին անձնագրերը, իմ խորհուրդն է ձեզ. Լարիսա Ալավերդյանը՝ արցախահայերին (տեսանյութ)«Շիրակ»-ի գլխավոր մարզիչը փոխվել է Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջ Այսօր ոստիկանների կողմից «բերման ենթարկված» խամաճիկը․ «Սրբազան պայքար» (լուսանկարներ)Մեկնարկում է «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթըԻնչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ․ ArmLur (տեսանյութ) Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ֆինանսական օգնությունը. ԵվրախորհրդարանՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր օգնական ունի«Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն ՍուրենյանցՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներըԺաննա Անդրեասյանը կմեկնի Ղազախստան Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը (տեսանյութ)«ՌԻԱ Նովոստի»-ն հեռացրել է Փաշինյանի՝ Ադրբեջանի դրոշի հետ և տաբատն ուղղելիս աղմկահարույց լուսանկարները Ձեր առջև այժմ նստած են իրական կվադրոբերներ. Ավետիք ԻշխանյանՀայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են Պատմության թանգարանԴատարանը անփոփոխ թողեց Սամսոնյանի վերաբերյալ արդարացման վճիռը. փաստաբանTurkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ Միջուկային վտանգի մակարդակը լրջորեն բարձրացել է․ Զախարովա
Ամենադիտված