Իրանը հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել Հրաչյա Հակոբյանը տարին սկսել է՝ 7, ավարտել՝ 8 անշարժ գույքով․ աներձագ Հրաչի հայտարարագիրը «Պետրոս, Խոմեյնին և Խամենեին տարբեր մարդիկ են․ Մի՛ խայտառակեք Հանրայինը». Փաշոյան Իրանական հարվածները թիրախավորել են Նեթանյահուի ընտանիքի նստավայրը Տարիքը միայն թիվ է․ Ինտերի գլխավոր մարզիչը՝ թիմում Մխիթարյանի դերի մասին Իսրայելի կառավարությունը երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է մինչև հունիսի 30-ը Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը դադարեցրել է գործունեությունը Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը Հայրապետական մաղթանք՝ Արամ Ա. Կաթողիկոսի գահակալության 30 ամյակի առիթով Երևան-Սևան ճանապարհին Mitsubishi Airtrek-ը հայտնվել է ձորակում․Վրաստանի քաղաքացիներ են հոսպիտալացվել Գերմանիայի կանցլեր. Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա Ապարանում և Լուսագյուղում վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր 

Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»

Բլոգոսֆերա

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Էս որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, էնտեղ շոու պատարագ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են էնտեղ պատարագ արել»: Մի քանի տարի առաջ իսկական խելագարություն կհամարեինք, եթե ինչ-որ մեկը մեզ ասեր, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական գլխավոր ամբիոններից մեկից նման խոսք ու ձևակերպում է հնչելու: 2024 թ.-ի ապրիլ յան մի օր Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ նման մի միտք արտահայտեց: Եկեղեցին նրա հարցին պատասխանեց, բայց ինչո՞ւ էր բարկացել Փաշինյանը: Գուցե այն պատճառով, որ տավուշցիներն ընդդիմանո՞ւմ են, բացատրություն պահանջո՞ւմ, թե ինչու պետք է հերթական զիջմանը գնան, հերթական անգամ Հայաստանը հող հանձնի Ադրբեջանին, և հերթական անգամ խաղաղությունն այդպես էլ չգա մեր տուն:

Հակառակը՝ ամեն զիջումից հետո ավելի մոտ ենք զգում պատերազմի շունչը: Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այլևս զարմացնող չեն: Երբեմն զարմացնող է մեր լռությունն ու համբերատարությունը: Մեր համբերության բաժակը լցվել է, ջուրը թափվում է, բայց մի տեսակ կաղապարվել ենք սեփական ցավի ու անզորության մեջ, հույսներս չգիտեմ էլ, թե ինչի վրա ենք դրել: Սովոր էինք մեր երկրի ղեկավարներին տեսնել հոգևոր դասի հետ կողք կողքի քայլելիս, Եռաբլուր և կարևոր նշանակության վայրեր միասին այցելելիս: Ինչ-որ պահից սկսած՝ Հայաստանի պաշտոնյաների և հոգևոր դասի միջև խզումն ակնհայտ դարձավ: Պաշտոնյաներին չենք տեսնում եկեղեցական տոների ժամանակ մատուցվող պատարագներին, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսն էլ ուղղակի դադարեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Եռաբլուր այցելել Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հետ: Հոգևոր դասի ներկայացուցիչների այցերը սրբավայրեր լինում են հիմնականում պաշտոնյաների այցերից հետո:

Մեր աչքը սովոր չէր սրան, բայց սա սպասելի էր: Իշխանափոխությունից հետո ակտիվ պայքար սկսվեց եկեղեցու դեմ, եկեղեցին ևս անցավ պայքարի, խրամատներ փորեց մեր հավատի կոթողի շուրջ ու փորձում է ամեն կերպ պաշտպանել այն, որ չպղծեն, որ դա էլ չպղծեն: Թվում է, թե «շոու պատարագ» արտահայտությունը պիտի զարմացներ: Բայց ինչպե՞ս կարելի է զարմանալ, երբ նույն մարդը տարբեր ժամանակահատվածներում ասել է տարբեր զազրելի ու նողկալի մտքեր, ինչպես՝ «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին», «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի», «Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլ նաև երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը»: Այս նույն մարդը կառավարության նիստի ժամանակ կատակում է՝ նշելով, թե «տեղեկություններ ունենք, որ մարդիկ գիտեն՝ որտեղ է ամեն տարի կարկուտ գալիս, գնում, այնտեղ են ցորեն ցանում, որ ապահովագրություն ստանան»:

Ապահովագրության գումարը, որը գյուղացին պետությունից մեծ դժվարությամբ է ստանում, կարողանո՞ւմ է ծածկել այն չարչարանքը, որի միջով գյուղում ապրող ու հող մշակող մարդն ամեն օր է անցնում, զգացողություն է, թե գյուղատնտեսության վերջն էլ է ուզում տալ: Եկեղեցու դեմ նրանց այս զայրույթը ու հակակրանքը լիովին հասկանալի է, քանի որ եկեղեցին, ավաղ, միակ կառույցն է, որը շարունակում է դիմադրել, որը շարունակում է կոշտ պատասխաններ ուղղել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին: Եկեղեցին, որպես կառույց, ինստիտուտ, միակն է, որ պայքարում է երկրի լինելիության համար: Կարծես ամեն հարվածից հետո այն ավելի է ամրանում: Շատերն են նկատում, որ վերջին ամիսներին եկեղեցիները լի են մարդկանցով, որոնք մասնակցում են պատարագներին, գնում հոգևորականների խոսքն ու քարոզը լսելու, որովհետև շնչահեղձ են լինում ու ավելի հաճախ անզորությունից: Օրերս քպական մի պատգամավոր ԱԺ ամբիոնից հոգևոր դասին մեղադրեց կեղծ տեղեկություններ տարածելու մեջ ու ասաց. «Կարծում եմ՝ ինչ-որ մի օր ժողովուրդը ձեզ կների, մնում ա Աստված ների»:

Հասկանում եք, չէ՞. տեսեք՝ ով ու ովքեր են խոսում ներվելուց: Մյուս աններելի մեղքերի հետ միասին՝ Աստված վստահաբար չի ների մարդկանց, որոնց պատճառով պատերազմի օրերին տղաների գլխին քարե կարկուտ էր տեղում, որ տղաներից շատերը տուն «վերադարձան» փակ դագաղներով, և ծնողներն ու ընտանիքի անդամները չկարողացան հպվել նրանց մի վերջին անգամ, համբուրել ու հրաժեշտ տալ. շատերը համոզված չեն, որ իրենց որդիներն են հանգչում գերեզմանատներում, որոնք շատերի համար երկրորդ տուն են դարձել: Սրա համար լինելու է պատասխանատվություն, եթե ոչ իրավական, ապա գոնե երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել Հրաչյա Հակոբյանը տարին սկսել է՝ 7, ավարտել՝ 8 անշարժ գույքով․ աներձագ Հրաչի հայտարարագիրը «Պետրոս, Խոմեյնին և Խամենեին տարբեր մարդիկ են․ Մի՛ խայտառակեք Հանրայինը». Փաշոյան Իրանական հարվածները թիրախավորել են Նեթանյահուի ընտանիքի նստավայրը Տարիքը միայն թիվ է․ Ինտերի գլխավոր մարզիչը՝ թիմում Մխիթարյանի դերի մասին Իսրայելի կառավարությունը երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է մինչև հունիսի 30-ը Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը դադարեցրել է գործունեությունը Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը Հայրապետական մաղթանք՝ Արամ Ա. Կաթողիկոսի գահակալության 30 ամյակի առիթով Երևան-Սևան ճանապարհին Mitsubishi Airtrek-ը հայտնվել է ձորակում․Վրաստանի քաղաքացիներ են հոսպիտալացվել Գերմանիայի կանցլեր. Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա Ապարանում և Լուսագյուղում վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր Իրանն առաջին անգամ ցերեկային ժամի հրթիռակոծել է Հայֆան, Թել Ավիվը և Աշկելոնը Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. էլցանցի Ջերմուկի մասնաճյուղի աշխատակիցը հիվանդանոցում մահացել է ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը Իրանը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել․ Իսրայելում օդային տագնապ է հայտարարվելԱնդրեն հուզիչ տեսանյութ է հրապարակել դստեր հետ«Կրթվելը նորաձեւ է Արտաշատում»․ Փաշինյանը հանդես է եկել բանախոսությամբ (տեսանյութ)2025–ին նախատեսվում է Սևանա լճում իրականացնել 189 տոննա սիգի արդյունագործական որսՊտտահողմ՝ Ապարանում․ վնասվել են տրանպորտային միջոցներ, տանիքներ (տեսանյութեր) Նեթանյահուի վարչակազմը դարձել է կայունության և անվտանգության համար գլոբալ խնդիր․ ԷրդողանԻսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում. Տիգրան Աբրահամյան Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան․ ԱԳՆ Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա Իսրայելին. նախագահ ՓեզեշքիանԼավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունըՓրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Արթիկի 10 բնակավայրեր հոսանքազրկված են․ Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Թեհրանի օդանավակայանի տարածքում պայթյուն է որոտացել (տեսանյութ)Դիլիջանում կարկուտը ոչնչացրել է բերքըԹուրքիան բարձրացնում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարըՀայկական եռագույնը տոկունության և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանություն Թուրք դերասանուհին հաղթել է Աննա Մաքսիմին Դիտեք Euromedia 24 TV-ի շուրջօրյա եթերը Ucom-ի 289-րդ և OVIO-ի (Rostelecom) 46-րդ ալիքներով Հայաստանից կրկին չվերթներ են չեղարկվել Երևանում «Hyundai»-ն բախվել է «Ford»-ին և 2 «Toyota Camry»-ին և շրջվել. կինը վարորդը եղել է ոչ սթափ ԻՀՊԿ–ն հայտնել է ևս ութ հրամանատարի մահվան մասին«Հակահարվածը մեր աչքի առաջ էր». Հասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է թեժ կետում Ռուսաստանը երբեք չի արգելել ոչ ավանդական հարաբերությունները․ ՊուտինԻսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է զոհերի թիվըՆիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից CBN-ի ռազմական թղթակիցը խմբագրել է Սյունիքի վերաբերյալ իր հրապարակումը (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Իրանում «Մոսադի» երկու գործակալ է ձերբակալվել․ ԶԼՄՆիկոլն ատում է իր բոլոր ստերը պաթանատոմի քաղաքական վիրտոուզությամբ հերձող Արմենին․ Նաիրա ԶոհրաբյանՉի՛ կարելի վստահել թշնամիներին․ ՊուտինԱվտովթար՝ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին․ կա երկու տուժածԴերասան Ստեփան Ղամբարյանը՝ դստեր հետ (լուսանկար)Թեհրանը կվերածվի Բեյրութի․ Իսրայելի ՊՆ–ն զգուշացրել է նոր հարվածների մասին Նիկոլը չի կարող հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու «սրտացավ» հետևորդի դիրքերից․ Արթուր Վանեցյան․ «Հրապարակ»
Ամենադիտված