Ովքեր կներկայացնեն Հայաստանը մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը «Շիրակ»-ի գլխավոր մարզիչը փոխվել է Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջ Այսօր ոստիկանների կողմից «բերման ենթարկված» խամաճիկը․ «Սրբազան պայքար» (լուսանկարներ) Մեկնարկում է «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթը Ինչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ․ ArmLur (տեսանյութ) Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ֆինանսական օգնությունը. Եվրախորհրդարան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր օգնական ունի «Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները Ժաննա Անդրեասյանը կմեկնի Ղազախստան Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը (տեսանյութ) 

Պրոիշխանական քաղաքագետը ՔՊ–ականին նեղացնողներին սպառնում է «պադեզդներում ծեծելու» և «զուգարանում մարդ սպանելու» մեթոդներով պատժել

Հասարակություն

«Եթե իրավապահները համարժեք կերպով չպատասխանեն, ուրեմն պետք է անցնենք նրանց դաշտ և հետները խոսենք իրենց սիրած մեթոդներով, իսկ իրենց մեթոդները բոլորիս հայտնի են. պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում «Պռիվետ Ռոբ»-ի համար մարդկանց սպանելը»,– այս մասին վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է պրոիշխանական քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտում ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպին։

Ըստ քաղաքագետի՝ խնդիրն այս պահին բացառապես իրավապահների տիրույթում է. «Հուսով եմ՝ պատշաճ գնահատական կտրվի, կոպիտ և կոշտ, որպեսզի հետագայում նման դեպքերը կանխենք, այլապես ձնագնդիի էֆեկտով շատանալու են, մեծանալու, ու այս մարդիկ հասկանալու են, որ անպատժելի են, կարող են խնդիրները այս մեթոդով կարգավորել: Եթե իրավապահները համարժեք կերպով չպատասխանեն, ուրեմն պետք է անցնենք նրանց դաշտ և հետները խոսենք իրենց սիրած մեթոդներով, իսկ իրենց մեթոդները բոլորիս հայտնի են. պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում «Պռիվետ Ռոբ»-ի համար մարդկանց սպանելը»,- նկատում է Մկրտչյանը:

Զրուցակցի համոզմամբ՝ քաղաքական հայացքների համար մարդիկ չպիտի ենթարկվեն ճնշումների, առավել ևս՝ հարձակումների. «Որևէ պարագայում որևէ բռնություն, խուլիգանական վարքագիծ չի կարող արդարացում ունենալ: Ինչ է նշանակում՝ «նիկոլական պատգամավոր է», իսկ հիմա հարցը ուղղում եմ նույն «նիկոլական պատգամավորներին» և «նիկոլական իշխանությանը»՝ երկա՞ր է այս մթնոլորտը շարունակվելու ՀՀ-ում»:

Միաժամանակ քաղաքագետը մեկ այլ խնդիր էլ է տեսնում, երբ հայհոյախառը բառապաշարով փորձում են հարցեր լուծել:

«Կարծես թե ոմանք ժողովրդավարությունը շփոթում են ամենաթողության և լկտիության հետ, երբ քաղաքական տարբեր դեմքերի թիրախավորում են ու փորձում հայհոյախառը բառապաշարով նրանց հետ ինչ-որ հարցեր լուծել: Կոչ եմ անում օրենսդիրին, որ ՀՀ-ում վերադարձնեն հայհոյանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան, որովհետև ո՛չ հայհոյանքը, ո՛չ բռունցքները հարցեր լուծելու առումով ՀՀ-ում չեն կարող դեր խաղալ: Եթե հարցերը պետք է լուծվեն այս ճանապարհով, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պատրաստ է իր բռունցքները քորել ինչ-ինչ պատգամավորների վրա»,- նշել է նա:

Վերջինիս խոսքով՝ այս դրսևորումները պայմանավորված են նախկինում չտրված քաղաքական, իրավական գնահատականի բացակայությամբ:

«Երբ որ զուգարանում մարդ ծեծելու համար քրեական գործը վերաբացվում է, ու կոնկրետ մարդիկ դրա համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, երբ որ «Մարտի 1»-ի գործը վերաբացվում է, ու էլի ոչ ոք չի հայտնվում ամբաստանյալի աթոռին, առնվազն նրանց «շերեփուկները» պիտի ակտիվանան մի քանի գրոշի դիմաց, սա իշխանության տիրույթում գտնվող հարց է: Այս նորաթուխ խուլիգանը, որ հայտնվել է հասարականական տրանսպորտում, ո՞ւմ հետևորդն է, ընդդիմադիր ո՞ր խմբակի ներկայացուցիչն է՝ դաշնակցությա՞ն, «Պատիվ ունեմ»-ի՞, թե՞ «Հայաստան» դաշինքի: Ես համոզված եմ՝ վերջին 2-ից մեկը պիտի լինի, առնվազն նրանց լեքսիկոնն է մեջբերվել: Իսկ այդ քաղաքական ուժերի պարագլուխներն ովքե՞ր են՝ տարիներ շարունակ ՀՀ-ի և նրա ժողովրդի նկատմամբ դավաճանական ակտեր իրականացրած քաղաքական գործիչներ»:

Մկրտչյանի կարծիքով՝ այս մարդկանց կառուցողական դաշտ բերելը անհնար է. «Եթե մարդիկ սնվում են ինչ-ինչ 3-րդ ուժերից, օտարերկրյա հատուկ գործակալական ցանցի անդամ են, նրանց հանդեպ բացառապես իրավապահ համակարգը պիտի գործի շատ կոպիտ, շատ կոշտ մեթոդներով, որպեսզի մնացածի համար դաս լինի, որ որևէ նորաթուխ խուլիգան՝ փողոցի անկյունում կանգնող ու թզբեհ քաշող հանցագործ, մտքի ծայրով անգամ չանցկացնի քաղաքական հայացքների համար մարդկանց թիրախավորել և անգամ հասարակական տրանսպորտում չխորշել ու խուլիգանական դրսևորումների գնալ: Այս երկրում պե՞տք է ի վերջո գործի օրենք, պե՞տք է իրավապահները ոչ թե բերման ենթարկեն ու 3 ժամ հետո նմանատիպ խուլիգանների բաց թողնեն, այլ օրենքի ողջ խստությամբ պատժեն, որպեսզի նախադեպ լինի»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ովքեր կներկայացնեն Հայաստանը մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանըՊահե՛ք ձեր հին անձնագրերը, իմ խորհուրդն է ձեզ. Լարիսա Ալավերդյանը՝ արցախահայերին (տեսանյութ)«Շիրակ»-ի գլխավոր մարզիչը փոխվել է Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջ Այսօր ոստիկանների կողմից «բերման ենթարկված» խամաճիկը․ «Սրբազան պայքար» (լուսանկարներ)Մեկնարկում է «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթըԻնչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ․ ArmLur (տեսանյութ) Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ֆինանսական օգնությունը. ԵվրախորհրդարանՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր օգնական ունի«Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն ՍուրենյանցՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներըԺաննա Անդրեասյանը կմեկնի Ղազախստան Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը (տեսանյութ)«ՌԻԱ Նովոստի»-ն հեռացրել է Փաշինյանի՝ Ադրբեջանի դրոշի հետ և տաբատն ուղղելիս աղմկահարույց լուսանկարները Ձեր առջև այժմ նստած են իրական կվադրոբերներ. Ավետիք ԻշխանյանՀայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են Պատմության թանգարանԴատարանը անփոփոխ թողեց Սամսոնյանի վերաբերյալ արդարացման վճիռը. փաստաբանTurkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ Միջուկային վտանգի մակարդակը լրջորեն բարձրացել է․ Զախարովա«Վարդաշեն» ՔԿՀ-ում ատամնաբուժարանից վերադարձված դատապարտյալի մոտ թաքցված բջջային հեռախոս է եղելԱՊՀ հավաքում հայ - ադրբեջանական կարգավորման մասին Պուտինի ասածներն ընկալվել են․ ԼուկաշենկոԱրփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավորներից մեկի դեմ․ «Փաստինֆո» Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «Գազելի» վթարի հետևանքով 7 տուժածներից մեկն անչափահաս էԱդրբեջանի վրա ճնշում գործադրելն անիմաստ է․ ԶախարովաԶինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ՔԿ Երևանը տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, բայց ՀՀ ԱԳ նախարարը չի ստորագրել․ Մարիա ԶախարովաԱշխարհի վատագույն սերվիսն է, տաքսիստների մասին կլռեմ. ո՞ր երկրից է դժգոհ Նազենի ՀովհաննիսյանըԻրանում պատգամավորները խնդրել են վերանայել միջուկային զենքն արգելող դոկտրինըՍահարա անապատում հորդառատ անձրևներից հետո լճակներ են գոյացել (լուսանկարներ)Մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Հունաստանում ՀՀ դեսպանը՝ Diplomatic Point-ին «Բաժանման պահին մարդ ցույց է տալիս իր դեմքը». Տաթևիկ Ադումյանի գրառումը՝ ամուսնալուծության լուրից հետո «Գազելի» վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է․ նոր մանրամասներՇինանյութ արտադրող ընկերությունը թաքցված պարտավորությունից պետական բյուջե է վճարել 276․726,714 դրամ Վրաստանը կզրկվի ԵՄ-ի հատկացրած 121 միլիոն եվրոյից Ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին Պուտինը Ռուսաստանի բարձրագույն պետական ​​շքանշանով է պարգևատրել Լուկաշենկոյին (տեսանյութ, լուսանկար)Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում ենՌուս բլոգերները նորից ծաղրել են «բլոգեր Փաշինյանին» (տեսանյութ) «Հեզբոլլահն» առաջին անգամ աջակցություն է հայտնել Իսրայեի հետ հրադադարինԴիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 8 վիրավոր Հայնաբերվել է Լոռիում ընկերների կողմից սպանված ու թաքցված ստեփանավանցին․ նոր մանրամասներ Ինչպես է սուպերմոդել Հայդի Քլումը պատրաստվում «Հելոուինին» Իսրայելը «Հեզբոլլահին» հրադադարի պայման է առաջարկելԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին Մոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկում ՀՀ ղեկավարությունը քաղաքական մուրացկանի բովանդակությամբ, դիվանագիտական լարախաղացությամբ է զբաղված. Լիլիթ ԳալստյանՀյուսիսային Կորեան մտադիր է փակել Հարավային Կորեայի հետ ճանապարհներըՀերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված․ ՀՅԴ ԳՄ Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Կաքավաձոր տանող ճանապարհը Ինչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես Խուդոյան
Ամենադիտված