Ծառուկյանը խոսել է սադրիչ երկրպագուի մասին, որին հարվածել էր մարտից առաջ (տեսանյութ)
Чрезвычайный случайMMA-ի մարտիկ Արման Ծառուկյանն ասել է, որ հիշում է UFC 300 մրցաշարում իրեն սադրած երկրպագուի դեմքը։
Բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մարտից առաջ հանդիսատեսներից մեկը միջնամատ է ցույց տվել հայազգի մարզիկին, ինչի համար էլ վերջինս հարվածել է նրան։
«Այո, ես շուտ եմ բարկանում: Եվ իմ թիմը միշտ փորձում է կանգնեցնել ինձ։ Որովհետև ես Կովկասյան լեռներից տաքարյուն տղա եմ: Ինձ բարկացնելը շատ հեշտ է: Այդ պատճառով էլ մարզիչներն ինձ անընդհատ ասում են, որ պետք է հանգստանամ»,– ասել է նա:
Ծառուկյանը նշել է, որ հիշում է նրա դեմքը։
«Հուսով եմ՝ այդ տղան ինչ-որ տեղ փողոցում ինձ չի հանդիպի»,- Sport24-ին ասել է մարզիկը։