«Շիրակ»-ի գլխավոր մարզիչը փոխվել է Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջ Այսօր ոստիկանների կողմից «բերման ենթարկված» խամաճիկը․ «Սրբազան պայքար» (լուսանկարներ) Մեկնարկում է «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթը Ինչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ․ ArmLur (տեսանյութ) Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ֆինանսական օգնությունը. Եվրախորհրդարան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր օգնական ունի «Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները Ժաննա Անդրեասյանը կմեկնի Ղազախստան Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը (տեսանյութ) «ՌԻԱ Նովոստի»-ն հեռացրել է Փաշինյանի՝ Ադրբեջանի դրոշի հետ և տաբատն ուղղելիս աղմկահարույց լուսանկարները 

Մի քանի սերունդների ապրած կյանքը մի նախադասությամբ ոչնչացնում եք․ Հրանուշ Խառատյանը՝ Քոչարյանին

Հասարակություն
Դուրս եկեք, պարոն Քոչարյան, գնացեք Թալինի, Շիրակի, Էջմիածնի գյուղերը և այնտեղ ապրողներին հարցրեք նրանց պապերի, տատերի, ընտանիքի զոհված երեխաների անունները, նրանք սրբորեն պահում են այդ անունները: Միայն թե ՁԵզ հետ (Դուք՝ պարոն Քոչարյանդ) մի ծանր գրանցամատյան վերցրեք, որ գրանեք այդ անունները: Իհարկե, մեկուկես միլիոնի չեք հասնի, դրա համար հարկավոր կլինի գնալ նաև Լիբանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, և արդեն նաև հեռավոր այլ երկրներ:  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին։
 
«Անդրանիկ Քոչարյանը փնտրում և չի գտնում ցեղասպանվածների անուննե՞րը, թե՞ իրոք ուզում է իմանալ ցեղասպանվածների թիվը, ասելով «եթե իրոք մեկ ու կես միլիոն են ցեղասպանվածները, ապա կարո՞ղ եք անուններն էլ ասե»: Բայց ոչ, նախադասության վերջին բառերը կասկած չեն թողնում, նա ասում է՝ «որ մենք ընդունենք»: Ուրեմն «ընդունել-չընդունելուն» խանգարում է զոհերի թվի և նրանց անունների չիմացությունը: Բայց ոչ, նախ հասկանանք, թե ովքեր են այդ «մենքը», քանի՞ մարդ են այդ «մենքը»: Թե՞ Անդրանիկ Քոչարյանն իրեն նկատի ունի «մենք» ասելով՝ «մենք՝ թագավորս»: Այնուամենաիվ մարդուն օգնել է պետք: Գուցե փնտրում է ու չի՞ գտնում:
 
Դուրս եկեք, պարոն Քոչարյան, գնացեք Թալինի, Շիրակի, Էջմիածնի գյուղերը և այնտեղ ապրողներին հարցրեք նրանց պապերի, տատերի, ընտանիքի զոհված երեխաների անունները, նրանք սրբորեն պահում են այդ անունները: Միայն թե ՁԵզ հետ (Դուք՝ պարոն Քոչարյանդ) մի ծանր գրանցամատյան վերցրեք, որ գրանեք այդ անունները: Իհարկե, մեկուկես միլիոնի չեք հասնի, դրա համար հարկավոր կլինի գնալ նաև Լիբանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, և արդեն նաև հեռավոր այլ երկրներ: Կարող եք նաև Թուրքիա գնալ: Այնտեղ հայեր են ապրում, որոնց ընտանիքներից 30-40 մարդ են սպանվել: Եթե կարիք ունեք՝ հասցեներ կտամ: Գնացեք, պարոն Քոչարյան, ավելի ծանր գործ չէ, քան այդ անունների հիշողություններով հարյուր տարուց ավելի մորմոքվող մարդկանց մի քանի սերունդների ապրած կյանքը, որը Դուք, պարոն Քոչարյան, մի նախադասությամբ ոչնչացնում եք: Բայց պատրաստ եմ Ձեր գործը հեշտացնել, պարոն Քոչարյան: Այդ անունները արխիվներում չեն, դրանք անշուշտ կային հայկական եկեղեցիների ծխամատյաններում, որոնք, ցավոք, Թուրիքայի արխիվներում և նախկին հայկական գյուղերի ներկայիս բնակիչների կողմից չեն պահվել: Դրանք առհասարակ չեն պահվել: Այրվել են, ինչպես հայերի դիակները: Հա, ի դեպ, այրվելու մասին: 1915թ. հայերի դիակներից ազատվելու պատասխանատու մարդ էր նշանակվել:: Նա նույնիսկ անուն ուներ՝ Տրուստո Արաս: Նրա դիվանագիտական առաջարկով սպանված հայերի դիակների կարիք չկար, հայերից պետք էր ազատվել մարդկանց կենդանի հրկիզումների, ջուրը նետելով խեղդելու միջոցով, և միայն կոտորածի անհրաժեշտության դեպքում նրանց քարանձավներում կուտակելով՝ կոտորածները հենց քարանձավներում իրականացնելով: Բազմաթիվ աղբյուրներ կան գոմերում, եկեղեցիներում հայերին հավաքելով հրկիզելու դեպքերի մասին: Ձեզ նրանց անունները պե՞տք են, պարոն Քոչարյան: Եթե այո՝ ասեք, մի նեղվեք, կուղարկեմ: Քարանձավներում կոտորածների պակաս նույնպես չկար: Պարոն Տրուտո Արասը հանճարեղ էր, մաքուր գործ էր՝ այրում ես՝ հետքեր չկան: Բայց այ՝ պարզվեց, որ ջուրը գցելով խեղդելու առաջարկը այնքան էլ հաջող լուծում չէր: Արածանին, Եփրատը այնքան էին լցվել դիակներով, որ ջուրը վտանգավոր էր դարձել: Թունավորումները շատացել էին: Դա՝ կոտորածները դեռ նոր սկսած, մինչև հուլիս ամիսը: Իսկ առջևում դեռ այնքա~ն կոտորածներ կային: 1915թ. հուլիսի 1-ին Թալյաթ եւ Ջեմալ փաշա կոչվածները հեռագրով հրամայել էին դիակները գետերը գցելու փոխարեն թաղել: 1915-ի հուլիսի 3-ին այդ հեռագրին ի պատասխան Դիարբեքիրի վալին հեռագրել էր Թալիաթին՝ «Եփրատը շատ քիչ է մոտենում մեր վիլայեթին. հավանական է Եփրատով եկող դիակները Էրզրումի և Խարփութի վիլայեթներից են: Այստեղ մեռնողներին գցում են խուլ ու խոր անձավները կամ ավելի հաճախ այրում: Հազվադեպ է անհրաժեշտություն լինում դրանք թաղել» : Այսինքն արդարացել էր՝ "այդ մենք չէ, որ գետն ենք գցում, ուրիշներն են, մենք հնազանդորեն այրում ենք": Այդքան մարդ թաղելը հիրավի հեշտ գործ չէր, և ո՞վ էր դա անելու: Դրա համար նույնիսկ վճարող չկար: Իսկ ճանապարհներին նեխող դիակների գարշահոտը անտանելի էր և վտանգավոր: Չեմ ուզում Ջեր նուրբ հոգին վիրավորել այդ ծանրագույն տեսարաների նկարագրությամբ, պարոն Քոչարյան, դրանք իսկապես անմարդկային են: Մարդիկ են եղել, Տեր Զորի անապատներում կուտակված հայերի 500-ական խմբերին ամեն օր տարել են ՛՛մահվան ճամբար՛՛ և այնտեղ սպանել կացիններով: Ամեն օր: Հետո տուն են վերադարձել, հաց կերել (չգիտեմ՝ նախ լվացվե՞լ են, թե դա այնքան էլ կարևոր չի եղել), հավանաբար մի փոքր խաղացել իրենց երեխաների հետ պառկել՝ հանգստանալու, ուժեր հավաքելու: Ուժ էր պետք, որովհետև առավոտյան գնացել են՝ այդ ամենը կրկնելու: Օրեր շարունակ: Ամիսներ շարունակ: Ականատեսներ կան: Ոմանց անուննել էլ գրել են: Կարո՞ղ եք հաշվել, օրինակ, ամեն օր քարավաններով ամիսներ քայլած, տանջահար, սոված, հյուծված, ուժասպառ, վիրավոր հինգ հարյուր սպանված մարդը մեկ ամսվա մեջ ընդամենը 15.000 մարդ է: Դուք 1.5 միլիոնի անուն եք ուզում: Ինկ եթե, օրինակ, 1.300.000 հազար լինի՝ հարմա՞ր է: Իսկ եթե 1.700.000 հազար լինի՞: Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան: Ցավակցում եմ, եթե Դուք հիմա սա կարդում եք: Եթե չցավակցեի՝ Ձեզ որոշ նյութեր կուղարկեի: Բայց այ Տրուտո Արասը դիմացավ և նրա առաջ բացվեց Մուստաֆա Քեմալի կառավարությունում Արտաքին գործերի նախարարի պաշտոնին տանող ճանապարհը: Հավանաբար դիակներից ազատվելու դիվանագիտական լուծումը կիրառելու համար դիակների մասին հիշողությունից ազատելու գործում: Ինչպես երևում է՝ այս գործում նույնպես հաջողություն ունի: Կայսրությունները ներքին և արտաքին հիշողություն ձևավորելու քաղաքականության մեծ փորձ ունեն: Չնայած ոչ բոլորի հիշողությունն է «լվացվում»:
Ներեցեք, պարոն Քոչարյան, կարծեմ սխալ բառերով եք խոսում: Չէ՞ որ բառերը երբեմն իմաստ են պարունակում»,– գրել է Խառատյանը:
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Շիրակ»-ի գլխավոր մարզիչը փոխվել է Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջ Այսօր ոստիկանների կողմից «բերման ենթարկված» խամաճիկը․ «Սրբազան պայքար» (լուսանկարներ)Մեկնարկում է «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթըԻնչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ․ ArmLur (տեսանյութ) Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ֆինանսական օգնությունը. ԵվրախորհրդարանՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր օգնական ունի«Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն ՍուրենյանցՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներըԺաննա Անդրեասյանը կմեկնի Ղազախստան Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը (տեսանյութ)«ՌԻԱ Նովոստի»-ն հեռացրել է Փաշինյանի՝ Ադրբեջանի դրոշի հետ և տաբատն ուղղելիս աղմկահարույց լուսանկարները Ձեր առջև այժմ նստած են իրական կվադրոբերներ. Ավետիք ԻշխանյանՀայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են Պատմության թանգարանԴատարանը անփոփոխ թողեց Սամսոնյանի վերաբերյալ արդարացման վճիռը. փաստաբանTurkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ Միջուկային վտանգի մակարդակը լրջորեն բարձրացել է․ Զախարովա«Վարդաշեն» ՔԿՀ-ում ատամնաբուժարանից վերադարձված դատապարտյալի մոտ թաքցված բջջային հեռախոս է եղելԱՊՀ հավաքում հայ - ադրբեջանական կարգավորման մասին Պուտինի ասածներն ընկալվել են․ ԼուկաշենկոԱրփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավորներից մեկի դեմ․ «Փաստինֆո» Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «Գազելի» վթարի հետևանքով 7 տուժածներից մեկն անչափահաս էԱդրբեջանի վրա ճնշում գործադրելն անիմաստ է․ ԶախարովաԶինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ՔԿ Երևանը տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, բայց ՀՀ ԱԳ նախարարը չի ստորագրել․ Մարիա ԶախարովաԱշխարհի վատագույն սերվիսն է, տաքսիստների մասին կլռեմ. ո՞ր երկրից է դժգոհ Նազենի ՀովհաննիսյանըԻրանում պատգամավորները խնդրել են վերանայել միջուկային զենքն արգելող դոկտրինըՍահարա անապատում հորդառատ անձրևներից հետո լճակներ են գոյացել (լուսանկարներ)Մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Հունաստանում ՀՀ դեսպանը՝ Diplomatic Point-ին «Բաժանման պահին մարդ ցույց է տալիս իր դեմքը». Տաթևիկ Ադումյանի գրառումը՝ ամուսնալուծության լուրից հետո «Գազելի» վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է․ նոր մանրամասներՇինանյութ արտադրող ընկերությունը թաքցված պարտավորությունից պետական բյուջե է վճարել 276․726,714 դրամ Վրաստանը կզրկվի ԵՄ-ի հատկացրած 121 միլիոն եվրոյից Ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին Պուտինը Ռուսաստանի բարձրագույն պետական ​​շքանշանով է պարգևատրել Լուկաշենկոյին (տեսանյութ, լուսանկար)Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում ենՌուս բլոգերները նորից ծաղրել են «բլոգեր Փաշինյանին» (տեսանյութ) «Հեզբոլլահն» առաջին անգամ աջակցություն է հայտնել Իսրայեի հետ հրադադարինԴիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 8 վիրավոր Հայնաբերվել է Լոռիում ընկերների կողմից սպանված ու թաքցված ստեփանավանցին․ նոր մանրամասներ Ինչպես է սուպերմոդել Հայդի Քլումը պատրաստվում «Հելոուինին» Իսրայելը «Հեզբոլլահին» հրադադարի պայման է առաջարկելԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին Մոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկում ՀՀ ղեկավարությունը քաղաքական մուրացկանի բովանդակությամբ, դիվանագիտական լարախաղացությամբ է զբաղված. Լիլիթ ԳալստյանՀյուսիսային Կորեան մտադիր է փակել Հարավային Կորեայի հետ ճանապարհներըՀերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված․ ՀՅԴ ԳՄ Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Կաքավաձոր տանող ճանապարհը Ինչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես ԽուդոյանԱլիևի ու Փաշինյանի դաջվածքով գրոշներ՝ Բագրատ Սրբազանի բռի մեջ Հենց էդ ընդդիմադիր կոչվածներին եմ ասում` իրենց պատճառով եմ ես այսօր այստեղ, բոլորի մասին կխոսեմ. Բագրատ Սրբազան
Ամենադիտված