Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար․ Տոկաև
GeorgiaՂազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։
Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքել խաղաղության համաձայնագիր։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ Մեր հիմնական նպատակը մեր բարեկամական երկրներին մերձեցնելն է, ճանապարհ բացելը անքակտելի բարիդրացիական հարաբերությունների, խաղաղության և կայուն զարգացման համար այս տարածաշրջանում»,- նշել է Տոկաևը։