Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա. Աբրահամյան
Գիտություն և ՄշակույթՍիրիայում իրանական հյուպատոսության թիրախավորումն Իսրայելի կողմից Իրանին պարզապես այլընտրանք չէր էլ թողել` պատասխան գործողությունների գնալու և ցույց տալու, թե նման դեպքերում իր արձագանքն ինչպիսին կլինի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Շատ տարօրինակ է, որ Իրանի դիվանագիտական հաստատության խոցումը միջազգային հանրության կոշտ հակազդեցությանը չբերեց` առանձին երկրները մի կողմ դրած, իսկ այս պարագայում Իրանին մեղադրել տարածաշրջանում անկայունություն մտցնելու հարցում, պարզապես արդար չէ:
Իրադրությունն ամբողջությամբ չի լիցքաթափվել և այս տեսանկյունից կարևոր է ԱՄՆ ջանքերը` Իսրայելին հետ պահելու և իրավիճակին նոր լարվածություն չհաղորդելու տեսանկյունից:
Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա, իսկ գործող իշխանությունների պարագայում, վտանգավոր հետևանքները կրկնապատկվելու են»։