Ուկրաինան թշվառ մահով կմեռնի Արևմուտքի շնորհիվ․ ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից
ОбществоՈւկրաինայում հակամարտության կարգավորումը տեղի կունենա Ռուսաստանի պայմաններով, հայտարարել է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը՝ Dialogue Works YouTube ալիքին տված հարցազրույցում։
«Հակամարտությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը դա ցանկանա: Այն միակն է, ով ձայն ունի», -ասել է նա:
Նախկին զինվորականի խոսքով՝ Կիևի ռեժիմը կարող է հիմա հանձնվել և դրանով իսկ փրկել կյանքեր և պահպանել ենթակառուցվածքները։ Միաժամանակ, նա զգուշացրել է, որ Ուկրաինայի համար պլան Բ չկա, քանի որ ըստ իրեն՝ ՆԱՏՕ-ն երբեք իր զորքերը չի մտցնի այնտեղ։
Ռիտերը բացատրել է, որ դաշինքին մի քանի ամիս կպահանջվի մեկ բրիգադի տեղափոխման համար, սակայն այն ամբողջությամբ կկործանվի մեկ շաբաթվա ընթացքում։
«Ուկրաինան թշվառ մահով կմեռնի Արևմուտքի շնորհիվ»,- եզրափակել է նա։