ՄԱԿ-ի ԱԽ-ն հրատապ նիստ կանցկացնի Իրանի կողմից Իսրայելին հասցված հարվածների առնչությամբ
ԲլոգոսֆերաԻսրայելի վրա Իրանի հարձակման առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը նախատեսվում է անցկացնել ապրիլի 14-ին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ում Մալթայի մշտական ներկայացուցչությունից, որը ապրիլին զբաղեցնում է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։
«Մենք մտադիր ենք հանդիպում անցկացնել ապրիլի 14-ին ժամը 16:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00-ին),- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նշել է Մալթայի դիվանագիտական առաքելությունը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հայտարարել էր, որ երկիրը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապված Իրանի հարձակման հետ։