Բժիշկները կնոջ աչքից կենդանի որդ են հեռացրել
ПолитическиеԲժիշկները Կոնգոյի բնակչուհու աչքից կենդանի որդ են հեռացրել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Բասանկուսու քաղաքի 28-ամյա բնակչուհին դիմել է բժիշկներին, և հետազոտության ընթացքում վերջիններս հայտնաբերել են, որ նրա աչքի վերին կոպի տակ որդ կա։
Մակաբույծն աֆրիկացի կնոջ մարմնում ապրել է գրեթե երկու տարի։ Այս ամբողջ ընթացքում կինը ոչ մի ախտանիշ չի նկատել, բացի աչքի անկյունում տարօրինակ գոյացությունից, որը կարողանում էր շարժվել։
Բժիշկները հեռացրել են կենդանի որդը։ Հաղորդվում է, որ կինը հաճախ է կոկորդիլոսի միս ուտում, ինչից էլ հնարավոր է՝ վարակվել է մակաբույծով։