Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է Իրանի հարձակմանը
PoliticalԻսրայելը տարիներ շարունակ նախապատրաստվել է Իրանի կողմից ուղղակի հարձակման հնարավորությանը, շաբաթ երեկոյան ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Վերջին տարիներին, հատկապես վերջին շաբաթներին, Իսրայելը պատրաստվում էր Իրանից հնարավոր ուղիղ հարձակմանը: Մեր պաշտպանական համակարգերը տեղակայված են, պատրաստ ենք ցանկացած սցենարի, ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական: Իսրայելն ուժեղ է, Իսրայելի բանակն ուժեղ է, հասարակությունն ամուր է», - ասել է Նեթանյահուն՝ ազգին ուղղված ուղերձում։
Վարչապետը հավելել է, որ Իսրայելը բարձր է գնահատում ԱՄՆ-ի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և շատ այլ երկրների աջակցությունը։