Գերմանիայի դեսպանատան աշխատակիցների հարազատներն սկսել են հեռանալ Իրանից
ВидеоԳերմանիայի դեսպանատան աշխատակիցների հարազատները շտապ հեռանում են Իրանից։ Այս մասին գերմանական Bild տաբլոիդը հայտնել է իր տելեգրամյան ալիքում։
Հրատարակության համաձայն՝ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամները լքում են Իրանի մայրաքաղաք Թեհրանը՝ Իսրայելի վրա Իրանի հարձակման սպառնալիքի պատճառով։ Գերմանիայի քաղաքացիների ստույգ թիվը, ովքեր պետք է լքեն Իրանը, դեռևս չի հաղորդվում։
Բացի այդ, Թեհրանում և Թել Ավիվում Գերմանիայի դեսպանատները անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում այս շաբաթավերջին Իրանի հնարավոր հարվածի պատճառով։