Ձկնորսներին փրկել են անմարդաբնակ կղզուց արմավենու տերևներով «գրված» Help բառի շնորհիվ
ПолитическиеԽաղաղ օվկիանոսի հարավում անհետացած երեք ձկնորսները փրկվել են Help («Օգնություն») բառի շնորհիվ, որը նրանք արմավենու տերևներով «գրել են» կղզու ափի ավազին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ապրիլի սկզբին Միկրոնեզիայից ձկնորսները հայտնվել էին փոքրիկ անմարդաբնակ Պիկելոտ կղզում, որը գտնվում է Գուամից ավելի քան 400 մղոն հարավ-արևելք: Հայտնի է, որ չորս տարի առաջ նույն կղզում էին հայտնվել երեք այլ նավաստիներ, ում վառելիքը վերջացել էր։ Նրանք արմավենու ճյուղերով «SOS» էին գրել ու մի քանի օր անց նրանց նկատել էին ու փրկվել։
Այս անգամ տղամարդիկ արմավենու տերևներով գրել են «Help» բառը: Նրանք կղզում մնացել են ավելի քան մեկ շաբաթ և գոյատևել՝ ուտելով կոկոս, բայց ի վերջո հաղորդագրության շնորհիվ նրանց հայտնաբերել և տարհանել են կղզուց: