Աբխազիայում զբոսաշրջիկը սելֆի անելիս ընկել է 50 մետր բարձրությունից և մահացել (տեսանյութ)
ОбществоԱբխազիայում Սոչիից ժամանած զբոսաշրջիկն ընկել է 50 մետր բարձրությունից, հայտնում է «Shot» տելեգրամյան ալիքը։
Համացանցում հրապարակված կադրերում կինը մոտենում է դիտահարթակի եզրին՝ սելֆի անելու համար, բայց կորցնում է հավասարակշռությունը և ընկնում:
Ալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի՝ ապրիլի 7-ին։ 40-ամյա կինն ընկերուհու հետ Սոչիից մեկ օրով եկել էր ԳագրաԼ Ընկնելու հետևանքով նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։