Մեծ Բրիտանիան առաջին անգամ կույր դիվանագետ է նշանակել
Գիտություն և ՄշակույթՍլովենիայում Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը կդառնա դիվանագետ Վիկտորյա Հարիսոնը։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ նա կդառնա բրիտանական պատմության մեջ դիվանագիտական առաքելության առաջին կույր ղեկավարը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Հարիսոնը, ով կփոխարինի դեսպան Թիֆանի Սադլերին, իր պարտականությունները կսկսի օգոստոսին։ Գործուղման ժամանակ նրան կուղեկցի իր շունը՝ Օտտո անունով երկու տարեկան «լաբրադոր ռետրիվերը»:
Արտաքին գերատեսչությունը նշել է, որ «այսօր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցների մոտավորապես 15%-ն ունի հայտարարված հաշմանդամություն»: