Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաներն ահավոր վшխեցել են. Ռուբեն Մելիքյան Երեխայի հանդեպ սեռական ոտնձգության համար է Երևանում ուսուցիչը ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ․com-ը նոր մանրամասներ ունի Հայտնի է, թե ում են բերման ենթարկել դպրոցից Ինչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Նյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆ ԱԱԾ-ն Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշխատակցին տեղափոխել է ՀՀ քննչական կոմիտե. Հայկ Կոնստանյան Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք Ֆարերյան կզղզիներ-Հայաստան հանդիպմանը Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում է ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ Գործարկվելու է էլեկտրական շչակ Ի՞նչ եղավ 1 տոննա կոկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը Ինձ հետ խոսելուց 5 րոպե անց հորս համարից նորից զանգ ստացա, բայց խոսողն ինքը չէր. ցավակցում էին ինձ Եթե որևէ ռուսաստանցի զինվորականի այց լիներ, հիմա հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից. ՆԱՏՕ-ի գեներալի դեպքում՝ լռություն է. Բադալյան 

Հերթական կեղծ հակադրումն ու արհեստական «օրակարգը». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հանրային դաշտ է նետվել պատմական և իրական Հայաստանների մասին դիսկուրսը։ Մինչ այս հարցը երբեք նման լուրջ հանրային ռեզոնանս չէր առաջացրել, քանի որ նույնիսկ անիմաստ է թվում այս թեմայի քննարկումը։ Բայց Նիկոլ Փաշինյանն սկսել է միտումնավոր իր ելույթներում հակադրության դաշտ ստեղծել իրական և պատմական Հայաստանների կոնցեպտների միջև։ Ու իր ելույթներում գրեթե առիթը բաց չի թողնում խոսելու այս մասին։ Ըստ նրա, պատմական հայրենիքն ընդամենը գործիք է ուրիշների ձեռքին՝ մեր ինքնիշխանությունը, պետականության կայացումը ու զարգացումը թույլ չտալու համար։ Բայց զարմանալի է, թե ինչո՞ւ է Փաշինյանը հանկարծ հիշել պատմական հայրենիքի մասին, երբ դրա շուրջ ուղղակի թեմա չկա այս պահին։

Օրինակ՝ ո՞վ է հիմա խոսում Արևմտյան Հայաստանի մասին, չնայած որ հայ ժողովուրդը Ցեղասպանության հետևանքների վերացման համատեքստում հստակ իրավունքներ ունի նաև տարածքային խնդիրներ բարձրացնելու համար։ Բայց երբ այսօր մեր ունեցած պետականությունն է վտանգի տակ, հանրության ուշադրությունն առաջին հերթին սևեռված է այն հարցի շուրջ, որ եթե հակառակորդին արվող զիջումները շարունակվեն, վաղը կամ մյուս օրը մենք պետություն կունենանք, թե՞ ոչ։ Այլ կերպ ասած՝ ներկայում ուղղակի «իրական Հայաստանի» գոյությունն է վտանգի տակ։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնում են թշնամուն ու համարում, թե իրական Հայաստանն են պաշտպանում։ Արդյունքում Փաշինյանն, աստիճանաբար շրջանառելով ադրբեջանական թեզերը, մեր իրական Հայաստանը դարձնում է պատմական Հայաստան։

Ինչպես այսօր է Փաշինյանը հայտարարում, թե Արցախն Ադրբեջանի կազմում է, այնպես էլ քարոզչության դոզան բարձրացնելու դեպքում չի բացառվում, որ որոշ ժամանակ անց էլ, հագուրդ տալով ադրբեջանական նարատիվներին, հայտարարի, թե այս կամ այն տարածքն էլ է ադրբեջանական, քանի որ ժամանակին ինչ-որ բան է եղել... Այս ամենի հետ մեկտեղ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կայսրությունն է (նկատի ունենալով ԽՍՀՄ-ին կամ նրա իրավահաջորդ Ռուսաստանին) մեզ ասել, թե՝ «դուք պատմություն մի գրեք, մենք կգրենք ձեզ համար պատմություն, որպեսզի հայությունը շարունակի ապրել պատմական Հայաստանի գաղափարներով»։ Թերևս այսպիսի մոտեցումների արդյունքում ՀՀ իշխանությունը փորձում է երևակայական պատճառներ գտնել պատասխանատվությունն իր վրայից գցելու ու իր ձախումները մաքրելու համար։

Օրինակ՝ եթե Արցախը պատմական Հայաստան էր, քանի որ այդպես է դուրս գալիս Փաշինյանի հայտարարություններից, ապա ինչո՞ւ էր 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը նախորդներից ժառանգություն է ստացել կոնկրետ տարածքով պետականություն, ո՞ւր է այդ պետականությունը։ Հիմա չստացվե՞ց, որ հենց իր կառավարման օրոք է, որ իրական հայրենիքը քիչ-քիչ դառնում է պատմական հայրենիք։ Թե՞ փլուզված կայսրությունն է ստիպել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ Պրահայում Փաշինյանը ԵՄ-ի և Ֆրանսիայի միջնորդության պայմաններում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մի՞թե ՀՀ իշխանությունները չեն, որ ցանկանում են այնպես անել, որ Արցախի թեման ընդհանրապես փակվի, դրա համար էլ այնպիսի քայլեր են ձեռնարկում և հայտարարություններ անում, որ Հայաստանում անգամ վտարանդի կառավարություն էլ չմնա։

Կամ հետաքրքիր է, որ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի տարածքը կազմում է 29 հազար 749 քառակուսի կիլոմետր, ու այդ համատեքստում ցանկանում է Տավուշի գյուղերը հանձնել։ Այնինչ, իրականում Հայաստանը հիմա նույնիսկ 29 հազար 749 քառակուսի կիլոմետր տարածք չունի, քանի որ Ադրբեջանն օկուպացված է պահում Հայաստանի տարածքների մի մասը։ Չհաշված, որ Փաշինյանն անձամբ էր նշում, թե Հայաստանն էլ 30 գյուղի վերադարձի խնդիր է բարձրացնում։ Սակայն իրական Հայաստանի՝ իր նշած 30 գյուղերի վերադարձի հարցը, բնականաբար, չի լուծում, փոխարենը պատրաստակամ է անընդհատ հանձնել մեր ստրատեգիական նշանակության տարածքները։ Փաշինյանի նախընտրած արտահայտություններից մեկն այն է, թե ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի։ Հետո էլ ընդունում է, թե ՀՀ տարածքային փոփոխությունները կարող է միայն ժողովուրդը կատարել հանրաքվեի միջոցով, ինչպես նշված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածում՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

Այդ դեպքում ինչո՞ւ Տավուշի գյուղերի թեման չեն դնում հանրաքվեի, որ ժողովուրդն իր դիրքորոշումն արտահայտի այն դեպքում, երբ իշխանություններն ամենափոքր նշանակության հարցերում, օրինակ՝ ՍԴ դատավորների փոփոխության, նպատակ ունեին հանրաքվե կազմակերպել։ Այլապես ստացվում է, որ միայն սեփական նախաձեռնությամբ քայլեր ձեռնարկելով՝ իրենք ևս մեկ հակասահմանադրական քայլ են կատարում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, թեև պшտերшզմ չենք ուզում. Արաղչի Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաներն ահավոր վшխեցել են. Ռուբեն Մելիքյան Երեխայի հանդեպ սեռական ոտնձգության համար է Երևանում ուսուցիչը ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ․com-ը նոր մանրամասներ ունիՀայտնի է, թե ում են բերման ենթարկել դպրոցիցԻնչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցումՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆԱԱԾ-ն Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշխատակցին տեղափոխել է ՀՀ քննչական կոմիտե. Հայկ Կոնստանյան Պուտինն Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնիցՍպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք Ֆարերյան կզղզիներ-Հայաստան հանդիպմանը Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում է ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտԳործարկվելու է էլեկտրական շչակ Ի՞նչ եղավ 1 տոննա կոկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը Թրամփը հրաժարվել է Հարիսի հետ հեռուստաբանավեճից Ինձ հետ խոսելուց 5 րոպե անց հորս համարից նորից զանգ ստացա, բայց խոսողն ինքը չէր. ցավակցում էին ինձ Եթե որևէ ռուսաստանցի զինվորականի այց լիներ, հիմա հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից. ՆԱՏՕ-ի գեներալի դեպքում՝ լռություն է. Բադալյան Մեր հարվածն Իրանին կլինի մահացու և ճշգրիտ. Իսրայելի ՊՆԻտալացի կիթառահար Վիկտորիա դե Անջելիսը իր ամսագրի համար նկարվել է առանց վարտիքի (լուսանկարներ)ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ տեղյակ չէ «Տոյոտա Երևան»-ում ստուգումներից (տեսանյութ)Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան Անահիտ Մանասյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին Ամբողջ աշխարհի համար խայտառակություն է, որ UWC Dilijan ստեղծած մարդը Բաքվի բանտում է. Օկամպո Այն, ինչ տեղի է ունեցել ՔՊ երեկվա նիստին, դուրս է բոլոր բարոյական չափանիշներից. 168.am Մոսկվան այս տարի առանց մանդարին կմնաԿբաշխվի ռեզերվ պահած 600 հատ էլեկտրամեքենաները․ էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան սպառվել էՄինչև տարեվերջ խաղաղության հասնելու հնարավորություն ունենք. Զելենսկի ՄԻՊ-ը չի համարձակվել գնահատական տալ ոստիկանների կողմից ցուցարարների դեմ կրակած «Զարյա 3»-ի անթույլատրելիությանը (տեսանյութ)2 անչափահաս է ձերբակալվել. ՆԳՆՇրջիկ լուրեր կան, չէ՝ ուսուցիչների քննության 3-րդ հարցի ճիշտ տարբերակը 4-րդն է, էլ տենց չի լինելուԱվանդույթի համաձայն` թվարկում եմ ծրագրերը. Փաշինյանը տուն առ տուն ընթերցում է մարզային աշխատանքները (տեսանյութ)Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվելԱրցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԵրևանում շունը հարձակվել է դասախոսի վրա, հետո թռել է երեխայի վրա, ծեծկռտուք է եղել․ Shamshyan Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Ուսուցիչների ատեստավորում կիրականացվի էլետրոնային տարբերակով․ դիմել է 6000 ուսուցիչԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ընձառյուծ, գորշ արջ և բեզոարյան այծեր․ Հայաստանի վայրի կենդանիները մեկ տեսախցիկի աչքերով (տեսանյութ)Վանաձորում նոր մասնաշենք կտրվի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոցին Գազ չի լինելու ՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստը Մանրամասներ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից Անվտանգության բեռը դրել ենք զինվորի ուսերին. պետք է բացահայտել քաղաքացու պոտենցիալը և արժեք ստեղծել (տեսանյութ) Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչումԱստղագուշակ՝ հոկտեմբերի 10-ի համարՄԻԵԴ-ի վճռի հիման վրա վարույթ է հարուցվել դատավորի նկատմամբ. բարեխիղճ սեփականատիրոջը զրկել են սեփականությունից Պատմական այլանդակության ենք ականատես լինելու, չգիտենք, թե ինչու է Բաքուն պահում նրանց․ ՀովհաննիսյանԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի Պատերազմից 4 տարի անց հաստատվել է անմահացած Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն Հոկտեմբերի 10. Օրվա խորհուրդ
Ամենադիտված