ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքը սեպտեմբերի 21-ը հայտարարել է «Հայաստանի ազգային օր»
ТурцияԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի քաղաքապետ Էդ Գեյնը սեպտեմբերի 21-ը հայտարարել է «Հայաստանի ազգային օր»։ Այս մասին Փիթսբուրգի քաղաքապետը հրամանագիր է ստորագրել։
«Հայաստանն աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է՝ հարուստ մշակութային ժառանգությամբ և հինավուրց ժամանակներ հասնող պատմությամբ՝ ներառյալ 301 թվականին առաջին Քրիստոնյա պետության ձևավորմամբ։ Հայերը Փիթսբուրգում և ամբողջ աշխարհում նշանակալի ներդրում են ունեցել իրենց համայնքների մշակութային, տնտեսական և հասարակական համակարգում՝ միաժամանակ պահպանելով իրենց եզակի ավանդույթների ժառանգությունը։
Վերջին 32 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը համախմբել է իր ինքնիշխանությունը և անկախությունը՝ խթանելով կապերը Միացյալ Նահանգների և այլ ազգերի հետ և դառնալով տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների կենսական խաղացող։
Հետևաբար, հիմա Փիթսբուրգ քաղաքում քաղաքապետ Էդ Գեյնին 2024 թվականի սեպտեմբերի 21-ը հռչակում է «Հայաստանի ազգային օր» և բոլոր քաղաքացիներին խրախուսում է ճանաչել հայ համայնքի հարուստ պատմությունը, մշակութային ժառանգությունը և ունեցած ներդրումները», - ասվում է Փիթսբուրգի քաղաքապետի հրամանագրում։