Կոնգոյում զոհված հայերի մարմինները կտեղափոխվեն Հայաստան՝ առաջիկա 2 օրերին
ՀայաստանԿոնգոյում նոյեմբերի 30-ին բեռնատար ինքնաթիռի վթարից զոհված 5 օդաչուների մարմիններն առաջիկա երկու օրերին կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը:
Հիշեցնենք, որ Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում տեղի ունեցած բեռնատար ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվել էին ՀՀ քաղաքացիներ Վարազդատ Բալասանյանը, Արա Թովմասյանը, Թադևոս Հովհաննեսյանը, Ադրանիկ Գևորգյանն ու Էդգար Ավետյանը: