Մեքսիկայում այլմոլորակայինի մնացորդներ են հայտնաբերվել (տեսանյութ)
Գիտություն և ՄշակույթՄեքսիկայի հյուսիսում աշխատող հնէաբանները հայնաբերել են դուրս ցցված կառուցվածքով մի գանգ, որը այլմոլորակայինի է հիշեցնում, գրում է Huffington Post-ը:
Արիզոնայի համալսարանի գիտնականները Մեքսիկայի հյուսիսում փնտրում էին հնագույն նախաիսպանական բնակավայրի հետքեր: Այն վայրում, որտեղ ըստ գիտնականների հազար տարի առաջ ապրում էին հնագույն ցեղեր, հայտնաբերվել է անսովոր գանգը: Ըստ ԶԼՄ-ների՝ հնարավոր է այն պատկանում է այլմոլորակայինի:
Գիտնականները չեն շտապում կիսել այդ կարծիքը: Նրանց կարծիքով՝ Հարավային և Կենտրոնական Ամերիկայի տարածքում ապրող բնիկ հնդկացիները գործնականում կիրառում էին գանգի դեֆորմացման գործընթացներ: Բարձր խավի ընտանիքներում նորածին երեխաների գլխի վրա հատուկ սարքավորում էին դնում, ինչի հետևանքով երեխան մեծանում էր հետ ցցված գանգի կառուցվածքով:
Դա մեքսիկացիների վաղ նախնիների մոտ մահացության բարձր մակարդակի պատճառ էր դառնում: