Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

Պետրոս Դուրյանի դեմքի վերականգնումը

Գիտություն և Մշակույթ

Բժշկական ու գիտական աշխարհին ծանոթ է գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Երևանի բժշկական ինստիտուտի վիրաբուժական ամբիոնի վարիչ Անդրանիկ Ճաղարյանի անունը:

Ականավոր գիտնականը յուրացրել է մի նոր ու բարդ մասնագիտություն ևս' մարդաբանությունը: Հետևելով մեծ գիտնական Մ.Մ. Գերասիմովի սկզբունքներին և ստեղծագործորեն զարգացնելով դրանք՝ պրոֆ. Ճաղարյանը գանգի հիման վրա վերականգնում է անցյալի անձնավորությունների ու գործիչների դեմքերը: Այդ շնորհակալ գործում գիտնական Ճաղարյանին օգնության է գալիս նկարիչ ու քանդակող Ճաղարյանը, քանի որ անատոմիայի ու վիրաբուժության խոր գիտելիքները հայ գիտնականի մեջ երջանիկորեն զուգակցվում են կերպարվեստի անուրանալի ձիրքի հետ:

Պրոֆ. Ճաղարյանը վերականգնեց նաև հայ մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանի դեմքը: Հայտնի է, որ Դուրյանի եղած նկարը ստեղծվել է երևակայությամբ: 1957 թ. Ստամբուլում Դուրյանի շիրիմին կից փողոցի բարեկարգման պատճառով տեղափոխվեց նրա գերեզմանը և գրողի գանգաբեկորները հասցվեցին Երևան, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան:

Բժիշկ Ա.Ճաղարյանը`  Պ.Դուրյանի վերականգնված դիմաքանդակի հետ

Հանճարեղ պատանին կյանքից հեռացավ քսանմեկը չբոլորած, հեռացավ՝ նույնիսկ առանց լուսանկար ունենալու: Մահից մեկ օր առաջ հյուծախտից ցամաքած գրողը մարգարեացել էր. «Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրե՜ն զիս…»: Ու փնտրեցինք նրան:

1872 թ. հունվարի 21-ի առավոտյան Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղն իմացավ, որ իր համեստ բնակարանում աղքատության ու թշվառության մեջ մահացել է Դուրյանը: Մահը սթափեցրեց ամենքին: Չկար պաշտելի քնարերգակը: Եվ մարդիկ, անդառնալի կորստի գիտակցությամբ, շտապեցին վերջին հարգանքը ցույց տալ «Սկյուտարի սոխակին»:

Մի խումբ երիտասարդներ հրավիրեցին անվանի նկարիչ Աբրահամ Սարգայանին՝ նկարելու մահացած Դուրյանին: «Եվ սակայն պատկերահանը, տեսնելով, որ մեռելի դեմքը բոլորովին եղծված է, գիծերը քայքայված, ճղակտոր եղած հյուծախտին բզտկող ճանկերուն տակ, կը դիտե երկար ու հառաչելով կըսե, թե չկրնար ատ եղծված դեմքով անկեղծ Դուրյան մը նորաստեղծել,-վկայում է ժամանակակիցը' նշանավոր քրոնիկագիր Հրանդը (Մելքոն Կյուրճյանը):- Արվեստին անպատվություն մը չընելու խղճահարությամբ կը մեկնի կամացուկ մը»:
Այսպես անհաջող ավարտվեց Պ.Դուրյանի դիմանկարն ստեղծելու առաջին փորձը: Անցնում էին տարիները, և տարիների հետ մեծանում էր Դուրյանի հմայքը:

«Տաղք և թատերգությունք» ժողովածուն, որ հրատարակվել էր ետմահու, վաղուց արդեն սպառվել էր, ամենքի շուրթերին էին բանաստեղծի քերթվածները, իսկ պատանի հանճարի գերեզմանը դարձել էր ուխտատեղի: Տղաներն ու աղջիկները առաջին սիրո երդումները մրմնջում էին այդ նվիրական շիրիմի մոտ, երիտասարդներն ու ծերունիները երկյուղած համբույր էին դրոշմում տապանաքարին, մարմարե տապանաքարը ծածկվում էր սքանչացումի անպաճույճ տողերով:

Դուրյանի դիմանկարն ստեղծելու երկրորդ փորձը նախաձեռնեց ուսուցիչ Բարսեղ Էքսերճյանը 1892 թ., որը և դարձավ Դուրյանի առաջին կենսագիրը: Էքսերճյանը պատմում է. «Նորա պատկերը գրասիրաց ներկայացնելու համար հետս առի նկարիչ մը, պ. Մկրտիչ Պարսամյանց, և Պետրոս Դուրյանի եղբարց, մոր, մորաքրոջ, ազգականաց և բարեկամաց տեղեկությանց և Ագրիպպաս եղբորն ազգականաց ոմանց և ուրիշ երկու դեմքերու և լուսանկարներու վրա, մին ի Զմյուռնիա, և մյուսն ի Կետիք Փաշա, պատկերը գծել տվի, և ապա զայն նոցա դիտողությանց ենթարկեցի, քանիցս սրբագրել տվի, մինչև որ նմանություն մը ձեռք բերելու հաջողեցա երկու տարի աշխատելե վերջ' վկայությամբ յուր ազգականաց և բարեկամաց»:

Տիգրան Արփիարյանը ևս հաստատում է. «Մ.Պարսամյանց ճակատն աշխարհական եղբորմեն (խոսքը Ագրիպպաս Դուրյանի մասին է) փոխ առավ, աչքերը դասընկերե մը, շրթունքն ազգականե մը, մազերն ուրիշե մը և «արար մարդ ըստ պատկերի Դուրյանի»: Հետո ուրվագիծը ցույց տվին բանաստեղծին մորը, եղբարցը և ամեն անոնց, որք սերտիվ ճանչըցած էին զայն, բարեփոխեցին, սրբագրեցին ու խղճի հանդարտությամբ հանձնեցին վիմագրչին»:

Պարսամյանցը դեռ չէր ավարտել իր աշխատանքը, երբ Հրանդը հանդես եկավ «Արվեստական պատկերը» հոդվածով, որտեղ նա կարծիք էր հայտնում, թե Դուրյանի պատկերը պետք է ստեղծել ոչ թե ընդօրինակությամբ, այլ «ազատ ներշնչությամբ»: Դուրյան մը Դուրյանի տաղերեն' կը համբուրեմ ատ պատկերը»: Ավելի ուշ Հրնադն այցելեց Պարսամյանցին և ստացած տպավորությունների մասին գրեց. «Տասնևութը տարեկան պատանի մըն է նկարվածը, զվարթ դեմքով, վաղաբույս մորուք մը դեմքին ձվարտը կը շրջանակե, և կարծես հեգնություն մըն է, ահագին հեգնություն մը Դուրյանի կսկծագին տաղերու տրտունջքներուն և հրատապ հառաչքներուն: Մազերը խնամքով պատրաստված են, ճակատը լայնկեկ, հոնքերը թավ ու թուխ: Իսկ ամբողջությունը, գուցե, Դուրյանե զատ ամեն դեմք»: Հրանդը չէր ժխտում նկարչի ձիրքը և առանձնապես նշում էր բարեխղճությունը. «Ուր որ նմանության պես բան մը կա, լսած է, վազած է հոն, տեսածը քաշած է թղթին վրա, այսօր գծած, հետևյալ օրը գծածն ավերած, սրբագրած և դարձյալ ավրած, մինչև որ պատկերն այժմյան վիճակին բերված է»: Բայց նրա համոզմամբ, այդ ամենը անօգուտ էր, քանի որ «կարկտած Դուրյան չստեղծվիր»:

Հրանդի հոդվածը տպագրվեց «Մասիս» հանդեսում 1893 թ. հունիսի 11-ին: Նույն օրը տարօրինակ մի զուգադիպությամբ թոքախտից մահացավ Մկրտիչ Պարսամյանցը' անավարտ թողնելով Դուրյանի դիմանկարը:

Պարսամյանցի նկարն ավարտի է հասցրել երիտասարդ նկարիչ Տիրան Չրաքյանը, որ հետագայում թողեց նկարչությունը և հայտնի դարձավ Ինտրա անունով: Դուրյանի դիմանկարը բազմացրել է լուսանկարիչ Ֆեպյուսը, իսկ 1893 թ. հոկտեմբերին այն արդեն հանձնվել է բաժանորդներին: Պ.Դուրյանի դիմանկարը չի գոհացրել նաև Արշակ Չոպանյանին: Բնորոշ է, որ անգամ մեր դարակեսին, երբ Չոպանյանը պատրաստվում էր երկրորդ, բարեփոխված հրատարակությամբ լույս ընծայել Պետրոս Դուրյանին նվիրված իր մեծարժեք ուսումնասիրությունը, չէր հաշտվում այդ նկարի հետ. «Այս հատորին մեջ, - գրում էր նա, - որևէ տեղ չեմ տար այն շինծու և անկենդան դիմանկարին, զոր պ. Էքսերճյան Դուրյանի ազգականներեն ու բարեկամներեն տեղեկություններ հավաքելով շինել տվավ գծագրչի մը և զոր ուրիշներ ալ, հետևելով անոր օրինակին, գրական հատընտիր էջերու հավաքածուներու մեջ արտատպեցին այդ անհոգի պաղ դեմքը …»:
(Պետրոս Դուրյանի դիմանկարն օգնել է հետագա ստեղծագործողներին: Հակոբ Կոջոյանի (փորագրություն արծաթի վրա), հայրենադարձ նկարիչ Հ.Ասատուրյանի (այդ աշխատանքի վարարտադրությունը զետեղված է 1945 թ. Հալեպում հրատարակված Պ.Դուրյանի «Ընտիր քերթվածքներ»-ում), Մ.Արզումանյանի (Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան) և այլ գործերի հիմքում ընկած է տասնամյակներ առաջ Մկրտիչ Պարսամյանցի ստեղծած նկար):

Այսպիսին է ահա Պ.Դուրյանի դիմանկարի պատմությունը: Այդ դիմանկարը, որ գրեթե ութ տասնամյակ զետեղվում է գրքերում ու պարբերականներում, գեղարվեստական գործ է: Նրա բնորդը Պետրոս Դուրյանը չի եղել, այլ, ինչպես տեսաք, ստեղծվել է եղբոր և ուրիշների դեմքերի ու գլուխների այլուայլ մասերի նմանությամբ: Բացարձակ նույնության մասին խոսք չի կարող լինել: Հետաքրքիր է, որ նույնիսկ նկարի այնպիսի ջերմ պաշտպան, ինչպիսին Տ.Արփիարյանն է, ստիպված է եղել խոստովանել, թե «Դուրյանի ողջությանը ալապրոս (կարճ խուզված – Ա.Շ.) մազ կտրել չի կար, ինչպես կերևա այդ լուսանկարին մեջ»:

Դուրյանի դիմանկարն ստեղծվեց գրողի մահից 20 տարի հետո միայն: Նրա պատվիրատուն ու վրձնողը մտահոգված էին՝ քանի դեռ կենդանի են գրողին անձամբ ճանաչողները, սերունդների համար պետք է փրկել Դուրյանին: Բայց ի՜նչ իմանային նրանք, որ գալու են ժամանակներ, երբ հնարավոր է դառնալու վերականգնել «Հանճարեղ պատանու» դեմքը: Ի՜նչ իմանային, որ մի սրտացավ ձեռք Դուրյանի նվիրական գերեզմանից վերցնելու է նրա փշրված գանգը և Ստամբուլից հասցնելու է Երևան, ուր մարդաբանական ու գանգաբանական սկզբունքներով վերստեղծվելու է Դուրյանի իսկական դեմքը:

Պետրոս Դուրյանի դեմքի քանդակային վերականգնումը կատարվել է՝ ըստ հետևյալ փուլերի.
1. Փշրված ոսկորներից վերակառուցվել է գանգը (ոսկորները կպցվել են հատուկ սոսնձով):


2. Գանգի տիրոջ տարիքը, հասակը, սեռը որոշելիս հանդիպել եմ գանգակամարի ոսկրաբեկորների, որոնք պատկանում էին հասակավոր կնոջ: Հետագայում պարզվեց, որ Դուրյանի մոտ թաղված է եղել նրա մայրը և գերեզմանը տեղափոխելիս մոր գանգի ոսկորները խառնվել են որդու գանգի ոսկորներին:
3. Գանգի ոսկորների հիման վրա դիմագծային գրաֆիկ սխեմաների վերականգմումը, որ կատարվում է կիսադեմի (պրոֆիլի) չափանշվածքները (ստանդարտները) ըստ տարիքի, սեռի, ազգի, ժամանակի, ծննդավայրի ռելիեֆի, աշխարհագրական միջավայրի, ռենտգենոգրամայից պատճենահանման թղթի վրա գծելով:

Վերականգնված գանգը՝ ձախ առաջաետին դիրքում

Վերականգնաված գանգը՝ աջ առաջաետին դիրքում

4. Գլխի սխեմաների քանդակային վերականգնումը: Այստեղ ներառվում են շերտագրորեն, պլաստիկ անատոմիայի հիմունքներով և գլխի հորիզոնական հարթակների վրա կատարված հատածների չափագրության ելակետային սկզբունքով վերականգնված միմիկայի մկանները, փափուկ հյուսվածքների չափագրության ելակետային սկզբունքով վերականգնված միմիկայի մկանները, ծամիչ ապարատը, փափուկ հյուսվածքների հաստության գոտիները:

Դիմաքանդակի աջ կեսը՝ վերականգնված վիճակում

Պ.Դուրյանի դեմքի անհամաչափությունը

5. Դիմաքանդակը վերջացնելու համար տարազի, մազերի երկարության և սանրվածքի ձևերը ստեղծվել են դոցենտ Ա.Շարուրյանի անվիճելի փաստացի տվյալների հիման վրա:

Պ.Դուրյանի վերականգնված դիմաքանդակի գիպսե կրկնօրինակը՝ աջ առաջաետին դիրքում

Պ.Դուրյանի վերականգնված դիմաքանդակի գիպսե կրկնօրինակը՝ ձախ առաջաետին դիրքում

6. Գանգը մնացել էր շերտերով հաջորդաբար ծածկված հատուկ մոմի տակ, որը պարունակում էր բևեկնախեժ, կենդանագրական յուղ, յուղաներկ, բալասան: Այնուհետև, դիմաքանդակը գիպսից ձուլելուց հետո միայն գանգն ազատվեց մոմի շերտերից:

Երևանի պետական համալսարանի մեծ հանդիսասրահ, Պ.Դուրյանի դիմաքանդակի ստեղծման առիթով հրավիրված գիտաժողովում

 

Ա.Ճաղարյանի «Պետրոս Դուրյանի դեմքի վերականգնումը» գրքից

Նյութը՝ Ք.Ա.-ի

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Ամենադիտված