Հարյուրավոր ֆիլիպինցիներ հավաքվել են բլրի վրա՝ դիմավորելու աշխարհի վերջը
ԱշխարհH-World աղանդին պատկանող հարյուրավոր ֆիլիպինցիներ են հավաքվել Սուրիգաո քաղաքի մոտակայքում: Նրանց կարծիքով՝ ուրբաթ օրը վրա է հասնելու աշխարհի վերջը. գրում է Philippine Daily Inquirer-ը:
«Այդ օրը խավարն է իշխելու, իսկ մարդկանց սրտերը կկորցնեն իրենց հույսը»,-հայտարարել է 60-ամյա մի աղանդավոր:
Նրա խոսքերով՝ ֆիզիկական աշխարհն ամբողջովին չի ոչնչանալու, սակայն տիրելու է մեծ խավարը, որից հետո վրա կհասնեն բնական աղետներ, ինչին հաջորդելու է նոր համաշխարհային կարգ: Ընդ որում, Սուրիգաո քաղաքի մոտակայքում գտնվող բլրի վրա լինելը փրկություն է երաշխավորում սպասվելիք համաշխարհային ջրհեղեղից և այլ աղետներից:
Բլրի մոտակայքում այս պահին առկա 500 քաղաքացիները սկսել էին այդտեղ հաստատվել դեռևս հուլիսից: Նրանք բանջարեղեն են աճեցնում, կենդանիներ պահում և այդ կերպ ապահովում իրենց գոյությունը: Ըստ աղանդավորի՝ նրանց զրկանքներով լի կյանք են վարում, ինչը, ըստ նրանց, նպաստում է մեղքերի քավությանը:
Իսկ Գվատեմալան իր հերթին, դեկտեմբերի 21-ին ընդառաջ, սկսել է մայաների համար սրբազան համարվող սրբավայրերի մաքրման արարողությունը: