Ավստրալիայի ափերին հսկայական քանակով մեդուզաներ են հայտնվել
Мир
Արևելյան Ավստրալիայի ափամերձ ջրերում վերջին շրջանում արձանագրվել է մեդուզաների հսկայական քանակ: Այդ անողնաշարավոր ծովային կենդանիների մեծ մասն անվտանգ է, սակայն Ավստրալիայի ափերում է ապրում մահացու վտանգավոր մեդուզաների մի քանի տեսակ, որոնցից հատկապես տարածված է իրուկանջի տեսակի մեդուզան:
Տեղի աբորիգեն ցեղերից մեկի անունով կոչվող այդ սպիտակ, թափանցիկ զանգակ հիշեցնող մեդուզան ունի թունավոր նյութով պատված մինչև 1 մետր հասնող շոշափուկներ: Այս մեդուզան դասվում է աշխարհի ամենաթունավոր կենդանիների շարքին: Իրուկանջի մեդուզայի թույնը 100 անգամ ավելի ուժեղ է կոբրայի խայթոցից դուրս նետված թույնից:
Ավստրալիայում այժմ թեժ ամառ է, և իրուկանջի մեդուզայի խայթոցի զոհ է դարձել արդեն 3 մարդ՝ 2 մեծահասակ և 1 երեխա: Բարեբախտաբար, նրանց կյանքը հաջողվել է փրկել: