«Anonymous» խմբավորման հաքերները գրոհել են Ելիսեյան պալատի կայքը
Աշխարհ«Anonymous» հաքերական խմբավորումը գրոհել է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հրապարակայնորեն հավանություն է տվել ամերիկյան կառավարության՝ ֆայլերի փոխանակման աշխարհի խոշորագույն ծառայություններից Megaupload–ի փակման որոշմանը՝ հայտնում է BBCRussian:
Դրանից առաջ՝ ուրբաթ օրը, հաքերները նաև հարձակում էին գործել ամերիկյան կառավարական մի շարք մարմինների և կազմակերպությունների վրա, որոնք զբաղվում են հեղինակային իրավունքների պաշտպանությամբ՝ այդ թվում՝ ԱՄՆ–ի արդարադատության նախարարության և Universal Music Group ընկերության կայքերը։
Դա տեղի է ունեցել հինգշաբթի օրը` վերոհիշյալ Megaupload ծառայության կայքը ամերիկյան իշխանությունների կողմից փակելուց հետո։