Իտալական «Տիտանիկ»-ը. Costa Concordia-ի աղետից մեկ տարի անց
ԱշխարհCosta Concordia հսկայական ջերմանավը՝ իտալական «Տիտանիկ»-ը, ինչպես նրան արդեն կնքել են շատերը, մեկ տարի առաջ՝ հունվարի 13-ի ուրբաթ օրը խորտակվել էր Տիրենյան ծովում՝ Իտալիայի ափերի մոտ: Նավի տախտակամածի վրա եղել է 4,2 հազար ուղևոր, որոնցից 32-ը զոհվել է: Մեկ տարի անց նավը, որը շարունակում է մնալ աղետի վայրում, դարձել է երկրի տեսարժան վայրերից մեկը, չնայած հետաքրքրությունը նավի նկատմամբ աստիճանաբար մարում է: Նավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի նկատմամբ հետաքննություն է վարվում: Միաժամանակ կապիտանը դատական գործընթաց է սկսել նավի սեփականատերը հանդիսացող ընկերության հետ: