Այսօր ԱՄՆ-ը կճանաչի Սոմալիի կառավարությունը
ԱՄՆԱյսօր ԱՄՆ-ը 20 տարվա ընթացքում առաջին անգամ կճանաչի Սոմալիի հանրապետության կառավարությունը, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջոնի Քարսոնին:
Նրա խոսքերով՝ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դիվանագիտական նոտաներ է փոխանակելու Սոմալիի՝ անցյալ տարվա սեպտեմբերի ընտրված նախագահ Հասան Շեյխ Մուհամեդի հետ, ով հինգշաբթի օրը ժամանելու է Վաշինգթոն:
Սոմալիի պետությունը, որպես միասնական պետություն, դադարել էր գոյություն ունենալ 1991թ.-ին բռնապետ Սայիդ Բարրեի ռեժիմի տապալման հետ: 2 տարի անց Սոմալիի գրոհայինների կողմից կործանվել էր ամերիկյան 2 ռազմական ուղղաթիռ, սպանվել 18 զինվորական և վիրավորել ևս 80-ը: Դրանցի հետո ԱՄՆ-ը սառեցրել էր իր հարաբերությունները Սոմալիի հետ:
Ինչպես նշվում է պետքարտուղարության հայտարարության մեջ, նոր նախագահի իշխանության գալով երկրում ավարտվել է գրեթե 8 տարի տևող անցումային շրջանը: