Լեոնարդո Դի Կապրիոն հեռացել է կինոմատոգրաֆիայից
ԱշխարհՀանրահայտ 38-ամյա դերասան Լեոնարդո Դի Կապրիոն որոշել է որոշ ժամանակով դադարեցնել իր ստեղծագործական աշխատանքը կինոմատոգրաֆիայում:
«Ես պատրաստվում եմ երկար ընդմիջում վերցնել: Երկու տարվա ընթացքում ես նկարահանվել եմ երեք ֆիլմերում: Ես այլևս ուժ չունեմ» ,- ասել է լրագրողներին դերասանը: Դի Կապրիոյի առաջիկա նպատակներից է աշխարհը ավելի լավը դարձնելը: Այս մասին հայտնում է cosmo.ru-ն: