Lego խաղալիքները զայրացրել են Ավստրիայի թուրքերին. Die Presse
Համաշխարհային ՄամուլԱվստրիայում թուրքական համայնքի անդամները դատական հայցով են սպառնում Lego կոնստրուկտորային խաղալիքների արտադրողին: Նրանք պնդում են, որ «Աստղային պատերազմներ» կինոֆիլմի Ջաբբայի պալատը ներկայացնող խաղալիքի մոդելն իրենցի ներկայացնում է Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆյա տաճարի կրկնօրինակը, որը մի քանի դար է, ինչ վերածվել է մզկիթի: Ինչպես պնդում են թուրքական համայնքում, պալատի ներսում առկա կացինով և ինթնաձիգով զինված մարդու կերպարը հիշեցնում է մուսուլմանների աղոթքի կանչող մուեզինի: Այսպիսով՝ խաղալիքը կարող է երեխաների մոտ իսլամաֆոբիական հայացքներ առաջ բերել և ասոցացվել բռնության հետ. փոխանցում է ավստրիական պարբերականը:
Դանիայում գտնվող Lego-ի ներկայացուցիչները ներողություն են հայցել մզկիթի հետ խաղալիքի նմանության համար և հայտարարել, որ մտադրություն չեն ունեցել նման գաղափարներ քարոզել: