Փոքր տարիքում ստացած սթրեսը միջին տարիքում կարող է սրտային հիվանդությունների պատճառ դառնալ
ԱյլԱՄՆ սրտաբանական հետազոտողները նշել են, որ վատ մանկությունը հետագայում կարող է դառնալ սրտային հիվանդությունների վտանգ: Այս մասին նշում է BBC գործակալությունը:
Փոքր հասակում էմոցիոնալ վարքագիծը կարող է կապ ունենալ միջին տարիքում սրտային հիվանդությունների հետ, հատկապես՝ կանանց մոտ: Հետազոտության մեջ նշված է, որ 7 տարեկանում ստացած սթրեսը հետագայում կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, և հակառակը՝ այն երեխաների մոտ, ովքեր մանուկ հասակում ավելի շատ ուշադրության են արժանացել, ավելի փոքր է սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը:
Հետազոտության մեջ ուսումնասիրության է ենթարկվել 377 երեխա: 7 տարեկանում նրանք տարբեր թեսթեր են անցել՝ էմոցիոնալ վարքագիծը ստուգելու համար: Արդյունքները համեմատվել են 40 տարեկան մասնակիցների սրտանոթային հիվանդությունների վտանգի հետ:
Հետևելով նաև այլ գործոնների, որոնք կարող են ազդեցություն ունենալ սրտային հիվանդությունների համար, հետազոտողներն այն եզրակացության են եկել, որ 7 տարեկանում սթրես տարած երեխաները միջին տարիքի կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների 31% վտանգի տակ են:
Իսկ տղամարդկանց մոտ, որոնք ավելի դյուրագրգիռ են, սրտանոթային հիվանդությունների ռիսկը կազմել է 17 %: Հետազոտության արդյունքները տպագրվել են Համաճարակաբանության և հասարակական առողջապահության ժուռնալում: