Բրայան Ադամսը դստերն անվանել է ի պատիվ մի գավաթ թեյի
ՀասարակությունԵրաժիշտ Բրայան Ադամսը և իր ընկերուհին՝ Ալիսի Գրիմալդին, աղջիկ են ունեցել:
Փոքրիկը զույգի երկրորդ երեխան է: Նորածնին անվանել են Լուլա Ռոզալի: Այս մասին հայտնում է news.guru.ua-ն:
Ինքը՝ Ադամսը, անվան նման ընտրությունը բացատրել է նախևառաջ ի պատիվ Ջինա Վենսենի «Be-Bop-A-Lula» երգի, ապա նաև ի պատիվ «rosie lee» արտահայտության, որը բնիկ լոնդոնյան լեզվով նշանակում է մի գավաթ թեյ:
«Նա ծնվել է Լոնդոնում… և նա իմ մի գավաթ թեյն է»,- գրել է երաժիշտն իր ֆեյսբուքյան էջում: