Ինչ են հուշում աստղերը հունվարի 29-ի համար Մերի Մակարյանը՝ դասական կերպարում Վատիկանում Լիբանանի դեսպանն այցելել է Արամ Ա կաթողիկոսին Վանաձորում կնոջը մասնատած ամուսինը կալանավորվեց. նրա մոտ նկատվել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ Վետերանների հոսպիտալ կբացվի. Զինվորի տան տնօրենը մանրամասներ է հայտնել «Թիթեռ»․ Իննա Խոջամիրյանի լուսանկարը Մեքենան բախվել է ծառին. 41-ամյա վարորդը մահացել է ՊՆ-ն եւ ԳՇ-ն իրավունք չունեն շնորհավորել Հայոց բանակի տոնը, որովհետեւ նրանք պարտությանն են մատնել բանակին. Իշխանյան Արցախի Հնարապետության նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ 

Անահիտ Մանուկյան. «Բեմը սխալներ չի ներում»

Հասարակություն

Յուրաքանչյուր մարդ մանկուց երազում է որևէ մասնագիտության մասին: Ոմանց բախտը ժպտում է, և երազանքը կատարվում է, ոմանց` ոչ: Անահիտ Մանուկյանը, մեծանալով երաժշտության մթնոլորտում, Աստծո կամքով դարձավ երգչուհի և երգերով ջերմացրեց բազում մարդկանց հոգիներն ու սրտերը:

«Արևածաղիկը» հոկտեմբերյան մի արևոտ օր հյուրընկալվեց արևի պես ջերմ երգչուհուն` Անահիտ Մանուկյանին, որը հաճույքով է վերհիշում մինչև բեմ անցած ճանապարհը:

- Մեր տանը միշտ երգ-երաժշտություն է հնչել, քանի որ հայրս թառ էր նվագում: Երաժշտությունը ուղեկցել է ինձ, և դրա հանդեպ սերը, ի վերջո, իմ մեջ արթնացրեց երգչուհի դառնալու երազանքը: Չորս տարեկանից հայրիկիս հետ երգում էի և երբ գնացի դպրոց, սկսեցի հաճախել դպրոցում գործող երգչախումբ: Ինձ անմիջապես նկատեցին, և ուր գնում էինք, ես ներկայացնում էի իմ շնորհը, որը տրված էր ինձ ի վերուստ:

Դեպի պրոֆեսիոնալ բեմ տանող ճանապարհը սկսել եմ, երբ ստեղծվել է «Ազատ ժամանց» սրճարան-ակումբը, որտեղ իրենց երգարվեստն էին ներկայացնում Արթուր Գրիգորյանի հավաքագրած շնորհալի և տաղանդավոր երիտասարդ երգիչ-երգչուհիները, որոնց թվում էին Էմմա Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արթուր Իսպիրյանը, Անահիտ Ջանիբեկյանը, Իրինա Մալխասյանը, Արաքս Մուշեղյանը և ես:

Առաջին երգը, որն ինձ հաջողություն բերեց, Արթուր Գրիգորյանի և Վահան Անդրեասյանի «Բամբասանք» երգն էր: Այն հոգեհարազատ էր մարդկանց, ինչի շնորհիվ ջերմությամբ ընդունվեց: Առաջին տեսահոլովակը նկարահանվեց 1989թ. օգոստոսին: Հետո սկսվեցին «Այո» հեռուստաշոուները: Այդ մրցույթ-ծրագրի շնորհիվ մարդիկ ծանոթացան իմ երգարվեստին:

«Այո»-ին հաջորդեցին տեսահոլովակների «7,7,7» մրցույթը և բազում հյուրախաղեր արտասահմանյան երկրներ: Առաջինը Փարիզում էր, ապա` ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Եգիպտոսում... 1996թ. Ալմաթիում մասնակցեցի միջազգային փառատոնի և դարձա մրցանակակիր:

2000թ.«Սայաթ-Նովա» համահայկական փառատոնին արժանացա գլխավոր մրցանակի` հայրենասիրական երգերի անվանակարգում: 2002թ.-ին «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությանն արժանացա առաջին և երկրորոդ մրցանակներին: Ավարտել եմ նաև էստրադային, ջազային քոլեջը:

- Սովորել եք նաև թատերական ինստիտուտում, ինչո՞ւ չշարունակեցիք դերասանուհու աշխատանքը:
- Այո, ավարտեցի թատերականը, սակայն դերասանուհու իմ կարիերան չշարունակեցի, քանի որ իմ մեջ զորավորը երգն էր, որն էլ հաղթեց: Չնայած օժտված էի նաև դերասանական ունակությամբ, ինչի մասին ինձ ժամանակին ասում էին Արմեն Մարությանը, Նիկոլայ Ծատուրյանը, բայց իմ կայնքն առանց երգարվեստի չեմ պատկերացնում:
- Կյանքում և բեմում սկզբունքները նո՞ւյնն են, թե՞ տարբեր:
- Ըստ իս` տարբեր են: Բեմն ազատություն է սիրում, բեմը չի ներում սխալները, սակայն և բեմը, և´ կյանքը դաստիարակում են: Այդ երկու չափազանց տարբեր երևույթները, ի վերջո, անհատ են ձևավորում ու դաստիարակում:
- Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:
- «Միշտ լինել պատրաստ»: Ճիշտ է, պիոներների երդման նման է հնչում, սակայն իրոք այդպես է: Պետք է պատրաստ լինել' անտեսելով ամեն դժվարություն: Եթե անպատրաստ ես, հանդիսատեսը դա անմիջապես զգում է:
- Բեմ դուրս գալուց առաջ հուզմունքը շարունակում է Ձեզ անհանգստացնել:
- Հուզմունքը երբեք չի դադարում ինձ անհանգստացնել: Երբ արվեստագետը կարողանում է հուզվել, վերապրել, դա շատ կարևոր է: Եթե արվեստագետը դադարի հուզվել, նա կկորցնի իրեն հատուկ հմայքը, և արվեստը կդառնա կենցաղի նման մի բան' սովորական, ինչի համար չեն հուզվում: Երևի արվեստի ուժը հենց դա է, որ այն քեզ հուզմունք է պատճառում: Այդ հուզմունք կոչվածի մեջ մեծ իմաստ, ուժ և էներգիա կա:
- Այսօրվա հայ երգարվեստը ի՞նչ մակարդակի է և զարգացման ի՞նչ միտումներ ունի:
- Այն և´ ծաղկում է, և´ կանգնած է իր տեղում: Այսօր Հայաստանում երաժշտությունն անհատների միջոցով է ստեղծվում: Մարդիկ ձայնագրում են այնպիսի երգեր, որոնք շուկայի համար շահութաբեր են. արվեստն այդպիսին չպիտի լինի: Չի կարելի ասել, որ արվեստը շահութաբեր չէ: Սակայն այն, ի վերջո, արվեստ է և ոչ թե առևտուր: Շատ են երգում արաբական ռիթմերով երգեր: Շատ ցավալի է մեզ համար, որ օտար երաժշտությունը ներմուծվել է հայկական երաժշտության մեջ: Կարծում եմ` դա ժամանակավոր բնույթ է կրում, իսկական արվեստը միշտ էլ իր խոսքն ասել է: Պարզապես իսկական արվեստի մարդիկ քիչ են:

- Հայ երգիչն ո՞ւնի իր շուկան:
- Մենք ստեղծագործում ենք Հայաստանում և այստեղի պայմանների պատճառով չենք կարողանում այն տարածել համաշխարհային շուկայում, քանի որ մենք այստեղ նույնիսկ շուկա չունենք: Հայ երգարվեստը ներկայացնող երգիչներն այստեղ շուկա չունեն, այստեղ շուկա ունեն ռաբիսները: Նրանք իրենց ձայներիզները դուրս են բերում շուկա, և այդպիսով ծաղկում է ցածրորակ ռաբիս երաժշտությունը, իսկ իսկական հայկական արվեստը դրանից տուժում է:

Ռաբիսը պետք է մնա հարսանյաց սրահում, իսկ արվեստը` բեմում, և եթե այսօր մեկը մյուսի հետ հավասար քայլում են, ապա սա լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս: Արվեստը միշտ պետք է վեր լինի ամեն ինչից:
- Ինչպիսի՞ն պետք է լինի երգչուհին:
- Նա պետք է լինի անհատականություն, մարդու հետաքրքիր մի տեսակ: Երգչուհին պետք է միշտ աշխատի իր վրա, որպեսզի ստեղծի նորը, ծնունդ տա նոր երգի, հակառակ դեպքում' նրա փայլը կխամրի: Պետք է սիրով ու քրտնաջան աշխատես քեզ վրա' նորից ծնվելու և վերածնվելու համար: Այն երգչուհին կարող է կայացած համարվել, ով միշտ ասելիք ունի իր հանդիսատեսին, երկրպագուներին, և ոչ թե նա, ով միշտ նույնն է կրկնում և, ի վերջո, սպառվում է, քանի որ այլևս ասելիք չունի:
- Երկրպագուների ու ձեր միջև կապը որքանո՞վ է կայացած:
- Ես սիրում եմ իմ երկրպագուներին: Երբ դառնում ես նրանց կյանքի մասնիկը, իրենք էլ քո կյանքի կարևոր մասնիկն են դառնում: Գոհարիկ անունով մի աղջիկ էր ինձ անընդհատ ու անդադար զանգում. հասկացա, որ նա ցանկանում էր մտնել իմ կյանք, իմանալ, թե ինչպես և ինչով է ապրում Անահիտ Մանուկյանը: Ես նրան հրավիրեցի մեր տուն, և Գոհարիկը, գալով մեր տուն, հասկացավ, որ մեր ընտանիքն էլ այնպիսին է, ինչպիսին մյուսներինը: Ես էլ, երբ փոքր էի, մտածում էի, թե երգիչները հատուկ մարդիկ են: Երբ մեծացա և ինքս դարձա երգչուհի, հասկացա, որ այդ հատուկը միայն այն շնորհն է, որ տրվում է Աստծուց, մնացած ամեն ինչն այնպիսին է, ինչպիսին մյուսների մոտ:
- Հաշվի առնո՞ւմ եք երկրպագուների կարծիքը:
- Այո, ինձ համար շատ կարևոր է, երկրպագուներիս կարծիքը, սակայն չեմ դառնում այդ կարծիքի զոհը, չեմ դառնում նրանց գերին, այլ մնում եմ այնպիսին, ինչպիսին կամ:
- Ճանաչումից երբևէ մեծամտացե՞լ եք:
- Երբեք ճանաչված լինելն ինձ չի մեծամտացրել, գոռոզացրել: Սա իմ աշխատանքն է, ինչպես մյուսներն են կատարում իրենց աշխատանքը, այնպես էլ ես, պարզապես երգչի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ քեզ ճանաչում են բոլորը: Իմ կարծիքով, միայն սին մարդիկ կարող են ճանաչված լինելուց մեծամտանալ, իսկ ես այդպիսին չեմ ու չեմ կարողանում այդպիսի միջակություններին ընդունել:
- Ի՞նչն եք գնահատում մարդկանց մեջ:
- Անկեղծությունն եմ գնահատում, կեղծ մարդկանց չեմ սիրում: Չեմ հարգում «ես» չունեցողներին, քանի որ նրանք անհատականություն չեն և շատ շուտ կարող են փոխել իրենց կերպարը: Անկեղծ մարդկանց շատ դժվարություններ են սպասվում, ես էլ վերջինների թվում եմ:
Անի Քոչարյան
2002թ.

Հ.Գ. Սա թերևս երգչուհի Անահիտ Մանուկյանի վերջին հարցազրույցներից է, որ նա տվել էր մինչ Հայաստանը լքելը: Երգչուհին պարզապես որոշեց լքել մեր երկիրն ու խզել բոլոր հնարավոր կապերը նրա հետ: Թեև արդեն 10 տարուց ավելի է, ինչ Անահիտի նույնիսկ մոտ ընկերները տեղեկություն չունեն երգչուհուց, այնուամենայնիվ, չեն դադարում նրա անձի փնտրտուքները` լրատվամիջոցների, իսկ հետաքրքրության բավարարումը` Անահիտին հիշողների ու երկրպագուների կողմից: Մենք էլ, հաշվի առնելով այս ամենը, որոշեցինք տպագրել երգչուհու հարցազրույցը, որը նույնքան արդիական է. կարծես տարիների բացակայությունից հետո երգչուհին նույնը կասի:

 «Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ են հուշում աստղերը հունվարի 29-ի համար Մերի Մակարյանը՝ դասական կերպարումՆԱՏՕ-ն օգնություն կցուցաբերի ՈւկրաինայինՌԴ Արխանգելսկի մարզում հրդեհի հետևանքով՝ մահացել են մայրը և չորս երեխաներըՎատիկանում Լիբանանի դեսպանն այցելել է Արամ Ա կաթողիկոսին Սորոսը 125 մլն դոլար է ներդրել դեմոկրատներին աջակցելու համարՎանաձորում կնոջը մասնատած ամուսինը կալանավորվեց. նրա մոտ նկատվել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ Վետերանների հոսպիտալ կբացվի. Զինվորի տան տնօրենը մանրամասներ է հայտնել «Թիթեռ»․ Իննա Խոջամիրյանի լուսանկարը Զելենսկին և Բայդենը տարաձայնություններ ունեն Ռուսաստանի շուրջ․ CNNՄեքենան բախվել է ծառին. 41-ամյա վարորդը մահացել է ՊՆ-ն եւ ԳՇ-ն իրավունք չունեն շնորհավորել Հայոց բանակի տոնը, որովհետեւ նրանք պարտությանն են մատնել բանակին. Իշխանյան Անխուսափելի՞ է արդյոք հակամարտությունը Ուկրաինայում․ Պենտագոնը գնահատական է հնչեցրելԱրցախի Հնարապետության նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ «Խաղաղության դաս» են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դպրոցում Բնական իմունիտետը չի պաշտպանում Օմիկրոնից. Առողջապահության նախարարություն Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց ՀԺՄ նախագահ Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել. Աննա Մկրտչյան Ճանապարհի մերկասառույցի պատճառով Սյունիքի մարզում BMW-ն բախվել է Volkswagen-ին, վերջինս էլ՝ բեռնատարին. կան վիրավորներ Տոնոյանի գործով դատակոչի ցուցակում 15 վկա կա, նրանցից միայն մեկի հետ է առերեսվել ՏոնոյանըԼրագրողի դեմ ամենատգեղ վիրավորական խոսքը գեներացրել է Փաշինյանը. Թագուհի ԹովմասյանՏղամարդը փորձել էր գողություն անել, բայց 3-րդ հարկից ընկել էրԱդրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ. ՂազինյանՄամիջանյանը դեմ է քվեարկել ոչ թե պետականամետ զեկույցի, այլ նիկոլամետ զեկույցի. Զոհրաբյան«Թուրքերի տեխնիկան եկել, աշխատում է, ՊՆ-ից ասում են` իրենց վարչական տարածքն ա». Նորաբակի բնակիչ Սավանով կախված են հայտնաբերել 37-ամյա կնոջ դինԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվելԲանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չեն հղել ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, ԵԿՄ նախագահը, ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենըՌուսաստանը Բելառուս է ուղարկել «Панцирь-С» զենիթահրթիռային դիվիզիաԻրանի համար տարանցման հիմնական ճանապարհը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին է. իրանագետ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2594 նոր դեպք. մահացել է 9 քաղաքացիՔվեարկելով դեմ այս բանաձևին՝ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին. «Պատիվ ունեմ»Պապիկյանի հարսանիքից առաջ ևս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնյաներԲախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավորiPhone-ը սկսել է ճանաչել դիմակ կրող մարդկանցՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». Ինչպես է Փաշինյանն արդարացնում թանկարժեք գնումները«Ժողովուրդ». «Հայփոստ»-ի որոշ ծառայությունների գներ կթանկանան«Ժողովուրդ». Փոփոխություններ՝ ունեցվածքի հայտարարագրման կարգում«Հրապարակ». Առանց լիազորությունների համայնքի ղեկավարը«Հրապարակ»․ Աշխատակազմն էլ է տարակուսած«Հրապարակ»․ Ով է Երեւանի դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Հրաչյա Սարգսյանը«Հրապարակ». Երեւանի քաղաքապետի պաշտոնը կդարձնե՞ն նշանակովիՇոն Փենը ժամանակակից տղամարդկանց մեղադրել է չափազանց կանացի լինելու մեջԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները. Պուտին Ջիլ Բայդենը հրապարակել է Սպիտակ տանը բնակություն հաստատած կատվի լուսանկարները Նորաշենիկ գյուղի մոտակայքում մեքենան մոտ 15 մ գլորվել է ձորը․ կա տուժած Պենտագոնը գնահատել է Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի պատրաստակամությունը
Ամենադիտված