«Մի ձեւացրու, մի ստիր․․․»․ Արփի Գաբրիելյան (լուսանկար) Լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և մարզերում Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակվում է երկկողմանի փակ մնալ Ֆայլաբազառի մտավորականություն. նրանք լռում են հանուն պետականության․ Զոհրաբյան Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՊՆ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը Սեւանա լճի ֆոնին Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. նրանցից մեկը բռկվել է Տեղեկացնում եմ, որ մի քանի օր բացակայելու եմ երկրից. Արմեն Աշոտյան Աստղագուշակ՝ մայիսի 29-ի համար Մայիսի 29․ Օրվա խորհուրդ 

Անահիտ Մանուկյան. «Բեմը սխալներ չի ներում»

Հասարակություն

Յուրաքանչյուր մարդ մանկուց երազում է որևէ մասնագիտության մասին: Ոմանց բախտը ժպտում է, և երազանքը կատարվում է, ոմանց` ոչ: Անահիտ Մանուկյանը, մեծանալով երաժշտության մթնոլորտում, Աստծո կամքով դարձավ երգչուհի և երգերով ջերմացրեց բազում մարդկանց հոգիներն ու սրտերը:

«Արևածաղիկը» հոկտեմբերյան մի արևոտ օր հյուրընկալվեց արևի պես ջերմ երգչուհուն` Անահիտ Մանուկյանին, որը հաճույքով է վերհիշում մինչև բեմ անցած ճանապարհը:

- Մեր տանը միշտ երգ-երաժշտություն է հնչել, քանի որ հայրս թառ էր նվագում: Երաժշտությունը ուղեկցել է ինձ, և դրա հանդեպ սերը, ի վերջո, իմ մեջ արթնացրեց երգչուհի դառնալու երազանքը: Չորս տարեկանից հայրիկիս հետ երգում էի և երբ գնացի դպրոց, սկսեցի հաճախել դպրոցում գործող երգչախումբ: Ինձ անմիջապես նկատեցին, և ուր գնում էինք, ես ներկայացնում էի իմ շնորհը, որը տրված էր ինձ ի վերուստ:

Դեպի պրոֆեսիոնալ բեմ տանող ճանապարհը սկսել եմ, երբ ստեղծվել է «Ազատ ժամանց» սրճարան-ակումբը, որտեղ իրենց երգարվեստն էին ներկայացնում Արթուր Գրիգորյանի հավաքագրած շնորհալի և տաղանդավոր երիտասարդ երգիչ-երգչուհիները, որոնց թվում էին Էմմա Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արթուր Իսպիրյանը, Անահիտ Ջանիբեկյանը, Իրինա Մալխասյանը, Արաքս Մուշեղյանը և ես:

Առաջին երգը, որն ինձ հաջողություն բերեց, Արթուր Գրիգորյանի և Վահան Անդրեասյանի «Բամբասանք» երգն էր: Այն հոգեհարազատ էր մարդկանց, ինչի շնորհիվ ջերմությամբ ընդունվեց: Առաջին տեսահոլովակը նկարահանվեց 1989թ. օգոստոսին: Հետո սկսվեցին «Այո» հեռուստաշոուները: Այդ մրցույթ-ծրագրի շնորհիվ մարդիկ ծանոթացան իմ երգարվեստին:

«Այո»-ին հաջորդեցին տեսահոլովակների «7,7,7» մրցույթը և բազում հյուրախաղեր արտասահմանյան երկրներ: Առաջինը Փարիզում էր, ապա` ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Եգիպտոսում... 1996թ. Ալմաթիում մասնակցեցի միջազգային փառատոնի և դարձա մրցանակակիր:

2000թ.«Սայաթ-Նովա» համահայկական փառատոնին արժանացա գլխավոր մրցանակի` հայրենասիրական երգերի անվանակարգում: 2002թ.-ին «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությանն արժանացա առաջին և երկրորոդ մրցանակներին: Ավարտել եմ նաև էստրադային, ջազային քոլեջը:

- Սովորել եք նաև թատերական ինստիտուտում, ինչո՞ւ չշարունակեցիք դերասանուհու աշխատանքը:
- Այո, ավարտեցի թատերականը, սակայն դերասանուհու իմ կարիերան չշարունակեցի, քանի որ իմ մեջ զորավորը երգն էր, որն էլ հաղթեց: Չնայած օժտված էի նաև դերասանական ունակությամբ, ինչի մասին ինձ ժամանակին ասում էին Արմեն Մարությանը, Նիկոլայ Ծատուրյանը, բայց իմ կայնքն առանց երգարվեստի չեմ պատկերացնում:
- Կյանքում և բեմում սկզբունքները նո՞ւյնն են, թե՞ տարբեր:
- Ըստ իս` տարբեր են: Բեմն ազատություն է սիրում, բեմը չի ներում սխալները, սակայն և բեմը, և´ կյանքը դաստիարակում են: Այդ երկու չափազանց տարբեր երևույթները, ի վերջո, անհատ են ձևավորում ու դաստիարակում:
- Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:
- «Միշտ լինել պատրաստ»: Ճիշտ է, պիոներների երդման նման է հնչում, սակայն իրոք այդպես է: Պետք է պատրաստ լինել' անտեսելով ամեն դժվարություն: Եթե անպատրաստ ես, հանդիսատեսը դա անմիջապես զգում է:
- Բեմ դուրս գալուց առաջ հուզմունքը շարունակում է Ձեզ անհանգստացնել:
- Հուզմունքը երբեք չի դադարում ինձ անհանգստացնել: Երբ արվեստագետը կարողանում է հուզվել, վերապրել, դա շատ կարևոր է: Եթե արվեստագետը դադարի հուզվել, նա կկորցնի իրեն հատուկ հմայքը, և արվեստը կդառնա կենցաղի նման մի բան' սովորական, ինչի համար չեն հուզվում: Երևի արվեստի ուժը հենց դա է, որ այն քեզ հուզմունք է պատճառում: Այդ հուզմունք կոչվածի մեջ մեծ իմաստ, ուժ և էներգիա կա:
- Այսօրվա հայ երգարվեստը ի՞նչ մակարդակի է և զարգացման ի՞նչ միտումներ ունի:
- Այն և´ ծաղկում է, և´ կանգնած է իր տեղում: Այսօր Հայաստանում երաժշտությունն անհատների միջոցով է ստեղծվում: Մարդիկ ձայնագրում են այնպիսի երգեր, որոնք շուկայի համար շահութաբեր են. արվեստն այդպիսին չպիտի լինի: Չի կարելի ասել, որ արվեստը շահութաբեր չէ: Սակայն այն, ի վերջո, արվեստ է և ոչ թե առևտուր: Շատ են երգում արաբական ռիթմերով երգեր: Շատ ցավալի է մեզ համար, որ օտար երաժշտությունը ներմուծվել է հայկական երաժշտության մեջ: Կարծում եմ` դա ժամանակավոր բնույթ է կրում, իսկական արվեստը միշտ էլ իր խոսքն ասել է: Պարզապես իսկական արվեստի մարդիկ քիչ են:

- Հայ երգիչն ո՞ւնի իր շուկան:
- Մենք ստեղծագործում ենք Հայաստանում և այստեղի պայմանների պատճառով չենք կարողանում այն տարածել համաշխարհային շուկայում, քանի որ մենք այստեղ նույնիսկ շուկա չունենք: Հայ երգարվեստը ներկայացնող երգիչներն այստեղ շուկա չունեն, այստեղ շուկա ունեն ռաբիսները: Նրանք իրենց ձայներիզները դուրս են բերում շուկա, և այդպիսով ծաղկում է ցածրորակ ռաբիս երաժշտությունը, իսկ իսկական հայկական արվեստը դրանից տուժում է:

Ռաբիսը պետք է մնա հարսանյաց սրահում, իսկ արվեստը` բեմում, և եթե այսօր մեկը մյուսի հետ հավասար քայլում են, ապա սա լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս: Արվեստը միշտ պետք է վեր լինի ամեն ինչից:
- Ինչպիսի՞ն պետք է լինի երգչուհին:
- Նա պետք է լինի անհատականություն, մարդու հետաքրքիր մի տեսակ: Երգչուհին պետք է միշտ աշխատի իր վրա, որպեսզի ստեղծի նորը, ծնունդ տա նոր երգի, հակառակ դեպքում' նրա փայլը կխամրի: Պետք է սիրով ու քրտնաջան աշխատես քեզ վրա' նորից ծնվելու և վերածնվելու համար: Այն երգչուհին կարող է կայացած համարվել, ով միշտ ասելիք ունի իր հանդիսատեսին, երկրպագուներին, և ոչ թե նա, ով միշտ նույնն է կրկնում և, ի վերջո, սպառվում է, քանի որ այլևս ասելիք չունի:
- Երկրպագուների ու ձեր միջև կապը որքանո՞վ է կայացած:
- Ես սիրում եմ իմ երկրպագուներին: Երբ դառնում ես նրանց կյանքի մասնիկը, իրենք էլ քո կյանքի կարևոր մասնիկն են դառնում: Գոհարիկ անունով մի աղջիկ էր ինձ անընդհատ ու անդադար զանգում. հասկացա, որ նա ցանկանում էր մտնել իմ կյանք, իմանալ, թե ինչպես և ինչով է ապրում Անահիտ Մանուկյանը: Ես նրան հրավիրեցի մեր տուն, և Գոհարիկը, գալով մեր տուն, հասկացավ, որ մեր ընտանիքն էլ այնպիսին է, ինչպիսին մյուսներինը: Ես էլ, երբ փոքր էի, մտածում էի, թե երգիչները հատուկ մարդիկ են: Երբ մեծացա և ինքս դարձա երգչուհի, հասկացա, որ այդ հատուկը միայն այն շնորհն է, որ տրվում է Աստծուց, մնացած ամեն ինչն այնպիսին է, ինչպիսին մյուսների մոտ:
- Հաշվի առնո՞ւմ եք երկրպագուների կարծիքը:
- Այո, ինձ համար շատ կարևոր է, երկրպագուներիս կարծիքը, սակայն չեմ դառնում այդ կարծիքի զոհը, չեմ դառնում նրանց գերին, այլ մնում եմ այնպիսին, ինչպիսին կամ:
- Ճանաչումից երբևէ մեծամտացե՞լ եք:
- Երբեք ճանաչված լինելն ինձ չի մեծամտացրել, գոռոզացրել: Սա իմ աշխատանքն է, ինչպես մյուսներն են կատարում իրենց աշխատանքը, այնպես էլ ես, պարզապես երգչի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ քեզ ճանաչում են բոլորը: Իմ կարծիքով, միայն սին մարդիկ կարող են ճանաչված լինելուց մեծամտանալ, իսկ ես այդպիսին չեմ ու չեմ կարողանում այդպիսի միջակություններին ընդունել:
- Ի՞նչն եք գնահատում մարդկանց մեջ:
- Անկեղծությունն եմ գնահատում, կեղծ մարդկանց չեմ սիրում: Չեմ հարգում «ես» չունեցողներին, քանի որ նրանք անհատականություն չեն և շատ շուտ կարող են փոխել իրենց կերպարը: Անկեղծ մարդկանց շատ դժվարություններ են սպասվում, ես էլ վերջինների թվում եմ:
Անի Քոչարյան
2002թ.

Հ.Գ. Սա թերևս երգչուհի Անահիտ Մանուկյանի վերջին հարցազրույցներից է, որ նա տվել էր մինչ Հայաստանը լքելը: Երգչուհին պարզապես որոշեց լքել մեր երկիրն ու խզել բոլոր հնարավոր կապերը նրա հետ: Թեև արդեն 10 տարուց ավելի է, ինչ Անահիտի նույնիսկ մոտ ընկերները տեղեկություն չունեն երգչուհուց, այնուամենայնիվ, չեն դադարում նրա անձի փնտրտուքները` լրատվամիջոցների, իսկ հետաքրքրության բավարարումը` Անահիտին հիշողների ու երկրպագուների կողմից: Մենք էլ, հաշվի առնելով այս ամենը, որոշեցինք տպագրել երգչուհու հարցազրույցը, որը նույնքան արդիական է. կարծես տարիների բացակայությունից հետո երգչուհին նույնը կասի:

 «Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մի ձեւացրու, մի ստիր․․․»․ Արփի Գաբրիելյան (լուսանկար)Լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և մարզերում Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակվում է երկկողմանի փակ մնալ Ֆայլաբազառի մտավորականություն. նրանք լռում են հանուն պետականության․ Զոհրաբյան Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՊՆ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը Սեւանա լճի ֆոնինԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. նրանցից մեկը բռկվել է Տեղեկացնում եմ, որ մի քանի օր բացակայելու եմ երկրից. Արմեն Աշոտյան Աստղագուշակ՝ մայիսի 29-ի համարՄայիսի 29․ Օրվա խորհուրդՀաղարծինում զույգն ընկել է գետը. աղջիկը փրկվել է, տղայի մարմինը հայտնաբերվել է այսօր Ավարտվել է Խաչատուրյան քույրերի հոր դեմ հարուցված քրեական գործի քննությունը Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանըՇուշան Երիցյանը բոդիով ցուցադրել է սլացիկ կազմվածքը (լուսանկար)Թուրքական և ադրբեջանական հատուկ ջոկատայինները «պատրաստվում» են հունական կղզիների գրավմանըԴիետոլոգը նշել է ամառային դիետայի համար անհրաժեշտ մթերքները ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին Ֆրանսիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «Լիվերպուլի» երկրպագուների դեմ10 անգամ ավելի շատ քաղաքացիներ, տարբեր մարզերում` հոգով ու մտքով ուղեկցում են երևանյան երթը. Արտակ Զաքարյան Մահացել է Ալբանիայի նախկին նախագահը Միլիոնատիրուհին նախկին ամուսնուն ստիպել է մաքրել զուգարանը՝ հավաքարարի վրա խնայելու համարՖինլանդիան մտադիր է Ռուսաստանի սահմանի մոտ 64 կործանիչ տեղակայելԵրկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք. Իշխան Սաղաթելյան Մետրոպոլիտենում գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում ՔՊ խմբակցության պատգամավորներն Արարատ Միրզոյանի հետ քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր «Դիմադրություն» շարժման երթն ավարտվեց Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի սահմանների մոտ ռազմաքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվելԿարմրաշեն գյուղում գտնվող սրբատեղիի մոտակա ժայռից քաղաքացի է ընկել ձորը Ընկերոջ հետ Թաքնված ջրվեժ այցելած աղջիկն ընկել է գետը․ ուշքի է եկել և ահազանգել ոստիկանություն՝ ընկերը չկա, որոնումները շարունակվում են70–ամյա տիկինը նամակ և իր ՀՅԴ–ական պապից ժառանգած 14 ոսկին ուղարկել է Իշխան Սաղաթելյանին ու Գեղամ Մանուկյանին Զելենսկու պահանջները գործնականում իրագործելի չեն. ԶԼՄՀարկատուների հաշվին խնայողություններ արած Վահե Ղալումյանի ճոխ ձեռքբերումըՎիկտորյա Սահակյանը ներքնազգեստով լուսանկար է հրապարակել«Դիմադրություն» շարժումը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Ընդդիմության լիդերները ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի արձանին (տեսանյութ) Պուտինը չեղարկել է զինվորական պայմանագիր կնքելու տարիքային շեմը Փաշինյանն ու թիմակիցները «ջրել» են հանրությանը խոստացած մեգա նախագծերըՈստիկանները պարզել են Լոռու մարզում տեղի ունեցած առեղծվածային դեպքի հանգամանքները«Աշխարհում ամենազարմանալին անկրկնելի բնությունն է՝ իր ամեն ծառ ու ծաղկով»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) ԻՔՄ-ն հայտնել է, թե քանի մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին Հայաստանում Եգիպտոսի դեսպանի տանը մաքրուհի աշխատող անձը գողություն է կատարել․ Aravot.am Եկել է ջրբաժանի պահը․ հունիսի 3-ը լինելու է նրանց քաղաքական գերեզմանը. Իշխան ՍաղաթելյանԿադիրովը սպառնացել է ԼեհաստանինԱլիևը հորս և Սերժ Սարգսյանի նկատմամբ բարդույթ ունի, դրա համար էլ իրենց անունն է տալիս. Լևոն Քոչարյան Սա մեր հողն է, հայերինն է, չի կարող հայկական հողը նվիրվի թուրքին. Գայա ԱրզումանյանՏղաներ, մենք կանք՝ ի հեճուկս արտաքին ու ներքին թշնամու․ Լիդա մայրիկ Ծնկածը պետք է հեռանա․ իրավունք չունի կանգուն ազգին ղեկավարել․ Արմեն Ռուստամյան Հարությունյանի և Իդալգոյի հանդիպման կապակցությամբ Բաքուն բողոք է հայտնել Փարիզին Վարանդայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրաՈչ մեկին թույլ չենք տալու խլել քաջորդիների արյամբ սրբացած մեր հայրենիքը․ Մետաքսե Հակոբյան
Ամենադիտված