Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը
ՍփյուռքԱմենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է
Բուլղար Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղար Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Նեոֆիտին:
Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձել է Բուլղարիայի ծաղկուն հայ համայնքին' իբրև վկայություն երկու եկեղեցիների պատմական կապերի ու համագործակցության: Շնորհավորական ուղերձում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ Նեոֆիտ Պատրիարքի գահակալության շրջանում երկու Եկեղեցիների միջև առկա եղբայրական և բարեկամական հարաբերությունները ևս կշարունակեն ծաղկել և արդյունավորվել' ի փառս Աստծու և ի բարօրություն հավատավոր երկու ժողովուրդների: