Մոսկվայի քաղաքապետարանը չի թույլատրել ադրբեջանցիներին Խոջալուի համար ցույց կազմակերպել
ՌուսաստանՄոսկվայի քաղաքապետարանը բացասական պատասխան է տվել ադրբեջանա-հրեական համագործակցության դիմումին Մոսկվայում Խոջալուի դեպքերի կապակցությամբ բողոքի ակցիա կազմակերպելու վերաբերյալ: Համագործակցությունը նշում է, որ Մոսկվայի քաղաքապետարանից հայտնել են, որ իրենք չեն տալիս իրենց համաձայնությունը ցույց կազմակերպելու համար:
Որպես մերժման պատճառ նշվում է, որ նման ակցիայի անցկացումը նշանակում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին. գրում է 1News.az-ը: