Աջից Ուժն է, ձախից՝ Հավատը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն և Հովհաննես Բաղրամյանը
ԱյլHistory of Armenia-ն facebook սոցցանցի իր էջում տեղադրել է լուսանկար և գրել.
«Հատված Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի շնորհավորական ուղերձից՝ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 80-ամյակի առթիվ
...Դուք ևս Ձեր անունը պսակեցիք հերոսի փառքով, իբրև հարազատ զավակը քաջարի հայ ազգի: Ձեր լուսաշող անունը, զորավար Անդրանիկի նման երախտագիտությամբ պիտի հիշվի դարեդար իբրև հայրենասիրության գերագույն օրինակ:
...Դուք միշտ պիտի ապրեք անմոռաց ու պայծառ: Ձեզ, մեծանուն մարշալ, մեր սերը, մեր հարգանքը, մեր հիացմունքը և օրհնությունը:
Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց
Տեքստը և լուսանկարը Ալբերտ Գասպարյանի «Բաղրամյան» գրքից, Մոսկվա 1992թ.»:
Իսկ FB սոցցանցի մեկ այլ օգտատեր նկարին տվել է հտևյալ բնութագիրը.
«ՄԵԾ մարդկանց հզոր նկար ու խորհրդանշական. աջից Ուժն ա, ձախից՝ Հավատը»: