Չինաստանում զանգվածային ամուսնալուծություններ են սկսվել նոր հարկերի պատճառով
WorldՉինացիները սկսել են զանգվածաբար դիմել ֆիկտիվ ամուսնալուծությունների՝ նպատակ ունենալով խուսափել անշարժ գույքի վրա կառավարության կողմից բնակչության վրա դրված նոր հարկից. գրում է Shanghai Daily-ն:
Նախորդ շաբաթ չինական իշխանությունները հայտարարել էին, որ տան վաճառքը, որը չի հանդիսանում միակ բնակության վայրը, պետք է հավելվի 20% հարկով:
Լրացուցիչ ծախսերից խուսափելու համար ամուսնական զույգերը, ովքեր ունեն 2 բնակարան և ցանկանում են մեկը վաճառել, ամուսնալուծվում են, որպեսզի նրանցից յուրաքնչյուրն այդպիսով ունենա միայն մեկ բնակության վայր, որից հետո առանց լրացուցիչ 20% հարկի վաճառում են բնակարաններից մեկը: Գործարքն ավարտին հասցնելուց հետո զույգերը մտադիր են նորից ամուսնանալ:
Շանհայի շրջանի վարչական կենտրոնից տեղեկացնում են, որ մարտի 5-ի դրությամբ ընթացքում արդեն ամուսնալուծությունների թվի ռեկորդ է գրանցվել: Մեկ օրվա ընթացքում ամուսնալուծության հայտ է ներկայացրել 53 ամուսնական զույգ այն դեպքում, երբ սովորաբար այդ թիվն օրական չի գերազանցում 10 դիմումը:
Ոմանք ամուսնալուծության պատճառ են նշում փոխադարձ զգացմունքների բացակայությունը, իսկ որոշներն էլ բացահայտ նշում են, որ ցանկանում են խուսափել ավելորդ հարկերից: