Բելգիացուն ազատազրկման են դատապարտել «Ղուրանը» պատռելու համար
ԱշխարհԲելգիայում Բրյուգգե քաղաքի դատարանը 4 ամսվա ազատազրկման է դատապարտել 28-ամյա բելգիացուն մուսուլմանների աչքի առաջ Ղուրանը վառելու համար. գրում է RTL-TVI-ը:
Առնե անունով դատապարտյալի վիճակը չի մեղմել անգամ այն հանգամանքը, որ նրան գործնականում դրդել են այդ քայլին:
Միջադեպը տեղի էր ունեցել 2012 աշնանը, երբ սրճարանում վեճի արդյունքում երիտասարդ արաբն Առնեի գլխի վրա էր նետել սրբազան համարվող գիրքը, որը վերջինս զայրույթի նոպայի պահին երկու կես էր արել՝ պատռելով այն:
Դատարանը որակել է նրա պահվածքը որպես «շատ լուրջ և վտանգավոր իրավախախտում», և ազատազրկումից զատ՝ նշանակել նաև 600 եվրո տուգանք: