«Տատու արտ»-ից Լիդիան և Գագոն սպասում են իրենց առաջնեկին
ՀասարակությունԵրկուսուկես տարի առաջ ամուսնացած Գագո-Լիդիա զույգը որոշել է համալրել ընտանիքը և արդեն սպասում է իր առաջնեկին: Այս զույգը հանրությանը հայտնի է «Տատու արտ» ծրագրից, որի շրջանակներում նրանք դեռևս տարիներ առաջ հյուրընկալում էին տարբեր մարդկանց, այդ թվում՝ հայտնիների ու նրանց մարմնին տատուներ անում: esyes.am-ի հետ զրույցում ապագա մայրիկը նշեց, որ փոքրիկը լույս աշխարհ կգա օգոստոսին: Իսկ մինչ այդ Լիդիան շարունակում է տատու անել և աշխատել Դրամատիկական թատրոնում (ամուսինները որպես դերասաններ աշխատում են այդ թատրոնում):
Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը. բժիշկների համոզմամբ՝ նրանց առաջնեկը տղա է լինելու: «Մեզ համար տարբերություն չկա երեխայի սեռը: Միայն ցանկացել ենք, որ առաջնեկից հետո՝ երկրորդը հակառակ սեռի լինի: Կարծում եմ, որ աղջիկ երեխան ավելի շատ է իրեն սիրել տալիս»,- համոզված է Գագոն:
Զույգն արդեն որոշել է փոքրիկի անունը. «Քանի որ իմ եղբայրը իր տղային պապայիս անունն է տվել և մենք էլ շատ ենք սիրում ու հարգում մեր մեծերին, որոշել ենք փոքրիկին անվանել Լիդիայի հայրիկի անունով՝ Էդուարդ»: