Ֆուկուսիմայի նոր վթարի պատճառն առնետն է եղել
WorldԻնչպես գրում է BBC-ն՝ հղում կատարելով ճապոնական Tepco ինժեներական ընկերությանը, այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած Ֆուկուսիմա 1 ԱԷԿ-ի վթարի պատճառը կարող էր առնետը լինել: Ընկերության ինժեներները պատմել են, որ գտել են ածխաթթու գազից խեղդված առնետի սատկած մարմինը կառավարման վահանակի մոտ:
Իսկ լրատվամիջոցներն իրենց ուշադրությունն են հրավիրում այն հանգամանքի վրա, թե որքան խոցելի է ԱԷԿ-ի անվտանգության համակարգն այն դեպքում, երբ ճապոնական իշխանությունները հայտարարում են, որ ռեակտորները գտնվում են սառեցման դադարեցման վիճակում և ռադիոկատիվ ճառագայթման վտանգ չեն ներկայացնում:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին ճապոնական Ֆուկուսիմա ատոմային էլեկտրակայանը սպասարկող TEPCO ընկերությունը հայտարարել էր, որ էլեկտրակայանում առաջ են եկել անսարքություններ՝ կապված պահեստների սառեցման հետ: Սառեցման համակարգչի խափանումներն առաջ են եկել էլեկտրաէներգիայի անջատման պատճառով: