Նոր Զելանդիան օտարերկրացի ուսանողներին արգելել է զբաղվել մարմնավաճառությամբ
Համաշխարհային ՄամուլՆոր Զելանդիան, որն օրինականացրել էր մարմնավաճառությունը, արգելում է օտարերկրացի ուսանողներին աշխատել սեքս-արդյունաբերության ոլորտում. ասված է միգրացիոն հարցերով նախարարության պաշտոնական կայքում. տեղեկացնում է The New Zealand Herald-ը:
Օտարեկրյա ուսանողներն աշխատանքային վայրում ունեն նույն իրավունքները, ինչ որ Նոր Զելանդիայի քաղաքացիները, սակայն նրանց աշխատանքային իրավասության ոլորտից դուրս են բերվել վճարովի սեռական ծառայություններ մատուցելու հնարավորությունները:
Օտարեկրյա ուսանողները չեն կարող սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցել և դրա դիմաց վարձատրվել, այլ կերպ ասած՝ նրանք չեն կարող աշխատել որպես մարմնավաճառներ կամ ներդրումներ անել սեքս-արդյունաբերության ոլորտում: Միգրացիոն հարցերով նախարարությունը նաև նշել է, որ Նոր Զելանդիայի կառավարությունը չի արգելում իր երկրում գնվող ուսանողներին աշխատել որպես մերսողներ:
Նշենք, որ Նոր Զելանդիայում մարմնավաճառությունն ապաքրեականացվել էր 2003-ին: