Հարավային Կորեայի բանտախցերի պատերը կզարդարվեն գեղարվեստական նկարներով
ԱշխարհՀարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Սոդեմունի ոստիկանական բաժանմունքը առաջինն է դարձել, որտեղ ժամանակավոր կալանքի տակ վերցված անձանց բանտախցի պատերը նկարիչների կողմից զարդարվել են տարբեր պատկերներով: Ոստիկանական տեղամասի ղեկավարութունն իր քայլը բացատրում է այստեղ հայտնված մարդկանց նկատմամբ հոգատարության դրսևորմամբ, քանի որ կալանավորները կարող են իրենց ավելի հանգիստ զգալ, երբ շուրջբոլորը տեսնեն ծաղիկների, թռչունների և կանաչ խոտի պատկերներ:
Ընդ որում, նկարների թեմատիկան կանանց, տղամարդկանց և անչափասների խցերում տարբեր է: Կանանց խցերում պատերին երիտասարդ կին է պատկերված՝ արձակված մազերով և կրծքին սեղմած կարմիր սրտով:
Տղամարդկանց խցերում թռչուններ և ծառեր են պատկերված: Պատկերների կողքին կան բանաստեղծական մեջբերումներ. գրում է ИТАР-ТАСС-ը: