Կինոթատրոնում 12 հոգու սպանած ամերիկացին մտադիր է ընդունել իր մեղքը
ԱՄՆԱմերիկացի Ջեյմս Հոլմսը, ով անցյալ տարվա ամռանը ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում հրաձգություն էր կազմակերպել «Բեթմեն» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, մտադիր է ընդունել իր մեղքը և զղջալ կատարվածի համար` հուսալով այդ կերպ խուսափել մահապատժից. հինգշաբթի օրը հայտնում է Associated Press-ը:
2012թ. հուլիսի 20-ի գիշերը Հոլմսն արցունքաբեր գազ էր կիրառել Ավրորա քաղաքի կինոթատրոնի սրահում «Սև ասպետը. լեգենդի վերադարձը» ֆիլմի ցուցադրության ժամանակ. այդ օրը 12 մարդ էր մահացել:
Ինչպես տեղեկացնում է գործակալությունը՝ հղում կատարելով մեղադրյալի փաստաբաններին, դատախազը, ամենայն հավանականությամբ, պնդելու է Հոլմսին մահապատժի ենթարկելու վրա: Թե ինչ խափանման միջոց կկիրառվի Հոլմսի նկատմամբ, պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի օրը: