ԱՄՆ-ում ատամնաբույժը 7.000 մարդու վարակել է ՄԻԱՎ-ով և Հեպատիտ C-ով
США
ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգի ատամնաբուժական կլինիկաներից մեկում շուրջ 7 հազար մարդ, հնարավոր է, վարակվել է ՄԻԱՎ ՁԻԱՀ-ով և Հեպատիտ C-ով հիգիենայի տարրական սանիտարական պայմանները չպահպանելու պատճառով. գրում է Associated Press-ը:
Առողջապահության նախարարության քննիչ խումբը մասնավոր այդ ատամբանաբուժարանում ստուգումներ էր անցկացրել այն բանից հետո, երբ այնտեղ բուժում ստացող հիվանդներից մեկի մոտ ՄԻԱՎ-ի և Հեպատիտի C-ի վիրուս էին հայտնաբերել: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ կլինիկայի աշխատակիցները չեն պահպանել սանիտարական տարրական պահանջները: Նրանք հիվանդներին բուժելիս օգտվել են ոչ ստերիլ սարքավորումներից, կրկնակի օգտագործել են ներարկիչները և դեղերի տարաները, ինչպես նաև նշանակումներ են կատարել՝ առանց համապատասխան արտոնագրի:
Խախտումները հայտնաբերելուց հետո կլինիկայի բոլոր հիվանդներին նամակներ են ուղարկվել` պարտադիր անվճար անալիզներ հանձնելու զգուշացումով:
Ատամնաբույժ Սքոթ Հարինգթոնը, ում պատկանում է կլինիկան, ինքնակամ հանձնել է բժշկական իր լիցենզիան: