Ձկան յուղը երկարեցնում է կյանքը և նվազեցնում սրտի հիվանդությունների ռիսկը
Համաշխարհային ՄամուլՁկան յուղի և ծովամթերքների մեջ պարունակվող օմեգա 3 թթուներն օգտակար են սրտի համար: Նրանք նվազեցնում են մահվան ելքով սրտային հիվանդությունների քանակը 35%-ով:
Ընդհանուր առմամբ՝ վաղաժամ մահվան դեպքերը ձկան յուղ օգտագործելու դեպքում պակասում են 27%-ով, իսկ կյանքի միջին տևողությունը երկարում է 2 տարի 10 շաբաթով. գրում է The Telegraph-ը:
Այս եզրակացություններն են արել Հարվարդի հասարակական առողջության դպրոցի մասնագետները: Գիտնականներն ուսումնասիրել են 65 տարեկան և բարձր 2.7 հազար մարդու բժշկական տվյալները: Ապացուցվել է, որ արյան մեջ օմեգա 3 տիպի յուղաթթուների առկայության դեպքում մարդիկ 27%-ով քիչ են ենթարկվում սրտի հիվանդությունների մահացության ռիսկին:
ԱՄՆ-ում առողջ մարդը օրական պարտավոր է օգտագործել 500 մ/գ ձկան յուղ, իսկ սրտի հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել 800-1000 մ/գ: Նման դեպքում ձուկ ընտրելիս ցանկալի է նախապատվությունը տալ սկումբրիային, թունային և ծովատառեխին: