Վատիկանի հոգևորականներին բռնացրել են պոռնոֆիլմեր ներբեռնելիս
МирՎատիկանի հոգևորականներին բռնացրել են համացանցից պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր ներբեռնելիս: Ավելին, պարզվել է, որ հոգևորականները պարբերաբար թարմացնում են իրենց էրոտիկ տեսահոլովակները ցանցահենային Torrent-ի միջոցով. գրում է ТСН-ն՝ հղում կատարելով Torrent Freak-ին:
Վատիկանի IP հասցեից շատ հաճախ են էրոտիկ բնույթի ֆիլմերի և սերիալների հայցեր գալիս: Մասնավորապես՝ հոգևորականները ներբեռնում են պոռնո աստղ Տիֆֆանի Սթարի մասնակցությամբ ֆիլմերը, ինչպես նաև սադո-մազո տարրեր պարունակող գերմանական սեքսի տեսարաններ:
Ընդ որում, մասնագետները չեն զարմանում պոռնոֆիլմերի նկատմամբ հոգևորականների ցուցաբերած հետաքրրքրության վրա: ԱՄՆ-ի կրոնի ինստիտուտի մասնագետ Դեբորա Հաֆներն ասում է. «Ես չեմ զարմանում դրանից, քանի որ պոռնոֆիլմեր բոլորն են փնտրում համացանցում: Ավելին, վերջին 1 տարվա ընթացքում աշխարհում ամեն 5-րդ հոգևորականն այցելում է պոռնոկայքեր»,-փոխանցում է Podrobnosti-ն: