Ռուսաստանում ԶԼՄ-ներում և ֆիլմերում հնչող հայհոյանքի համար հսկայական տուգանք կգանձվի
ՌուսաստանՌուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն է տվել այն փոփոխություններին, որոնք լրացնում են հայհոյանքի համար նախատեսված տուգանքի վերաբերյալ արդեն ընդունված օրինագիծը: Թունդ խոսքի սիրահարներին առաջարկվում է տուգանել, և ֆիլմերը, որոնցում կհնչեն վիրավորական հայհոյանքներ, ոչ ցենզուր արտահայտություններ, վարձույթի չեն հանվի, իսկ հայհոյանքներ պարունակող գրքերը կպիտակվեն պոռնոգրաֆիկ:
Հիշեցնենք, որ Պետդուման մարտ ամսին արդեն ընդունել էր օրենքը, որը ԶԼՄ-ներում հնչեցրած հայհոյանքների համար տուգանքներ է նախատեսում: Այս շաբաթվա սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է փաստաթուղթը, որն ուժի մեջ է մտել: Շարքային քաղաքացիները հայհոյանքի համար կտուգանվեն 2-3 հազար ռուբլի, պաշտոնական անձինք՝ 5-20 հազար, իսկ իրավաբանական անձանց հայհոյանքի համար սպառնում է 20-200 հազար ռուբլի տուգանք. գրում է Взгляд-ը: