Օբամային ծրարով թունավոր նյութ ուղարկած քաղաքացին Էլվիս Փրեսլիի նմանակն է
USAԱՄն-ում ձերբակալել են նախագահ Բարաք Օբամային և Միսիսիպիի սենատոր Ռոջեր Վիքերին ռիցին թունավոր նյութ պարունակող ծրար ուղարկած քաղաքացուն. գրում է Associated Press-ը:
Պարզվում է, որ դա Էլվիս Փրեսլիի նմանակ աշխատող Փոլ Քևինն է, ով ենթադրում էր, թե իրեն հաջողվել է բացահայտել պաշտոնյաների կողմից սև շուկայում մարդկային օրգանները վաճառելու վերաբերյալ դավադրությունը:
Բացի այդ, ինչպես երևում է նրա կողմից համացանցում տեղադրած նյութերից, նա կասկածում էր, թե կառավարությունն անձամբ իր դեմ դավադրություն է կազմակերպել՝ Հետախուզության դաշնային բյուրոյի և ոստիկանության աշխատակիցների միջոցով, ովքեր փորձում էին վարկաբեկել նրա հեղինակությունը և խանգարել երաժշտության բնագավառում նրա ծավալած գործունեությանը:
Նշենք, որ Օբամային և սենատորին ուղարկված թունավոր նամակները հայտնաբերվել էին ապրիլի 16-ին և 17-ին: Դրանցում հայտնաբերվել էր կասկածելի փոշի, որը, ինչպես պարզվեց փորձաքննությունից, բուսական ծագմամբ ռիցին կոչվող մահացու թույնն էր: