Ադրբեջանում ձերբակալվել և դեպորտի է ենթարկվել գեյ-ակումբի թուրք տնօրենը
ԱդրբեջանԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնում երեկ գիշերը ոստիկանության կողմից ձերբակալվել է «Թյուրք-օղուզ» գեյ-ակումբի տնօրեն, Թուրքիայի քաղաքացի 1955թ ծնված Թուրան Իլիքը, գրում է Vesti.az-ը:
Հաստատությունը կալանքի տակ է առնվել, իսկ Թուրանին հանձնել են Ադրբեջանի ՆԳՆ-ի միգրացիայի և անձնագրային հաշվառման վարչություն: Նրան դեպորտ է սպասվում դեպի հայրենի Թուրքիա, որից հետո վերջինս 5 տարիների ընթացքում չի կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք:
Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացու կինը ադրբեջանցի է եղել:
Բացի այդ, ձերբակալվել է գեյ-ակումբի՝ կեղծամներով և սիլիկոնե կրծքերով 8 տրանսսեքսուալ, որոնց նկատմամբ մարմնավաճառությամբ զբաղվելու մեղադրանք է ներկայացվել: