Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հովհաննես Մարգարյանին
ՍփյուռքԱպրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ իրավաբանների միության խորհրդի անդամ, Լոս Անջելեսի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանին:
Այցելության նպատակը ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանը, կարիքներին ու հետագա ծրագրերին ծանոթանալն էր:
Քննարկվեցին սփյուռքահայերի, այդ թվում՝ սիրիահայերի խնդիրները, նաև՝ հետագա համագործացության հարցեր: