Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում. կա վիրավոր Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է 250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. ծրագիրը հետաձգվել է Բըրբանքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը Գերմանիայի Բունդեսթագում հատուկ քննարկմանը ՀՀ ՄԻՊ-ը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը 30 տարի գլուխս բարձր էի քայլում, որովհետեւ հաղթած բանակի գնդապետ էի. ինչո՞ւ է հրաժարական տվել փոխմարզպետը. News.am Քոչարյանը դրեց Մոսկվայի հետ «պասերով խաղի» սկիզբը Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ. Ռուբեն Վարդազարյան. «Փաստինֆո» Կապանում փլուզում է եղել. կա զոհ Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Զապն ու նրան ուղեկցող 10-ից ավելի անձ. ՀԺ 

Հրաչյա Թամրազյան. Բանաստեղծություններ

Գիտություն և Մշակույթ

Հրաչյա Հրանտի Թամրազյանը ծնվել է 1953-ի դեկտեմբերի 5-ին Երևանում:1971թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող: 1988-91թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում` որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը: 1986 թվականից Գրողների միության անդամ է: 1993թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը : Հրաչյա Թամրազյանը 1997-2007թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող: 1999թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2007 թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը:

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է: Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության' մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին: Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում` որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների' Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից: Հրաչյան Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ: Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում: Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս. Եսենինի, Վ. Մայակովսկու, Բ. Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն:

ՍՊԻՏԱԿ ԷՋԵՐ

Սպիտակ էջեր, թերթեր սպիտակ,
Որ առանց գրիչ ու անձեռագիր
Աղերսում են –
ՙՄեզ փորձության մի՛ տար,
Մի՛ հանձնիր տանջող տողին ու հանգին:

Չէ՞ որ բյուրավոր երգեր են գրվել
Տխրության մասին` քո հոգին բանտող,
Ու տխրությանն ես դու հավետ տրվել–
Դեպի ճերմակը ճանապարհ հարթող:

Ահա ճերմակն է փռված քո առջև–
Իբրև ճերմակ թուղթ, ճերմակ ձեռագիր,
Ու քան մեզ այսպես հանգերով տանջես,
Այդ մեծ անդորրը վայելիր հանգիստ՚:

ԲԱՌԱՐՄԱՏՆԵՐ

Բառարմատները – առավել հզոր,
Քան մեր պատմության անցքերը ահեղ,
Քան մեր կեցության խորքերը խզվող,
Որ չեն կարեցել ոչինչ պահպանել–

Որ կառչել են խոր բառարմատներից,
Որոնց մեջ այնքան ուժ է խտացած–
Նման են պայթող այն արևներին,
Որ տիեզերքի քուրմերը դարձած`

Աշխարհներ էին խոսքից արարում,
Խենթանում էին, որ երկներ երկիր…
Բայց պատմությունը մնաց անարյուն
Եվ ապարդյուն են և՛ երկունք, և՛ գիր-

Քանզի ծախու են մտքերը խզվող,
Որ չեն կարեցել ոչինչ պահպանել
Բանականության խռովքից հզոր
Քանզի աշխարհի սկիզբը Բանն էր,

Որ սերմանում էր բառարմատներով
Մի անապական ու անկոխ աշխարհ

Որ մենք, կորստի իսկույն մատնելով,
Մեր ակունքներում հավետ մոռացանք:

Օˉ, հիշողության կորուսյալ դրախտ,
Օˉ, դեռ չպղծված, նախնական բառեր,
Օˉ, մեր պատմության, մեզանից խլված,
Օˉ, մեր գոյության քրմեր արնահեղ:

ԲՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ

Բառե՛րը լոկ ժամանակի հոսքը գիտեն,
Բառերի՛ մեջ այդ հղացման գաղտնիքը կա,
Նրանք քանիˉ սերունդների երթ են դիտել–
Բառարմատներ - աշխարհների միջև ընկած,

Բառարմատներ – որ մեր հոգու մեջ են աճում,
Խրված հողում արարչագործ տիեզերքի –
Հոգիները մեր անպտուղ, անհող, անջուր,
Որ ամլություն են սերմանում և մաղձ, և կիրք–

Հոգու տունկեր, որ ջրվելու միայն ծարավ
Տարածվում են, սակայն արմատ չեն արձակում,
Չորանում են որոմի պես համատարած,
Ու նրանց հետ ամլանում է ամեն ակունք,

Ու չգիտենք մենք գոյության իմաստն անգամ–
Ասես ծնվել ենք ակամա՛, անճի՛չ, անցա՛վ,
Ու կորցրել ենք բառի իմաստը նախնական,
Որ մթագնած մեր խորքերում լույս հղացավ

Կայծակներո՛վ հզոր հոգու, որ ոգեղեն
Այս աշխարհն է հղացել մի բռնկումով –
Նա քո հուրը` ու դու նրա բոցն ես եղել,
Ու հոսել ես – հրաբուխի բացած հունով,

Ու ժայթքել ես դու նրա հետ – իբրև արև,
Ու սփռել ես քո շողերը դու ցիրուցան,
Մինչև այնտեղ, ուր տիեզերքն ինքն է սառել,
Մինչ ցրտաշունչ լեռները մեր իմացության:

 Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում. կա վիրավորՄեր ժողովրդի զավակները պետք է նու՛յն և մե՛կ հրապարակի վրա հավաքվեն․ Արամ Ա Չեմ հավատում, թե տաջիկ օդաչուներն են առևանգել Բոինգ օդանավը. Հակոբ Ճաղարյան Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է «Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել Սրտանց աղոթում եմ Տիրոջը քո ու Եռաբլուրի քո զորքի հոգիների հանգստության համար. Արամ ՍարգսյանՈրքան գիտեմ, Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ ֆորմալ քննարկումներ են. Հովսեփ Խուրշուդյան Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակի թիրախում այժմ հայոց բանակն է. Դավիթ Ջամալյան ԱԱԾ-ն արդեն հաստատել է Սյունիքի սահմանակից հատվածում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների ծավալումը. Տիգրան Աբրահամյան Բերման է ենթարկվել նաև քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրո»-ն (լուսանկարներ)250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. ծրագիրը հետաձգվել է Բըրբանքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը Անգամ լավագույն կանխատեսումներով օդանավը Իրանից կվերադառնա Հայաստան 1-2 ամսից ոչ շուտ. Նավիկ Խաչատրյան Գերմանիայի Բունդեսթագում հատուկ քննարկմանը ՀՀ ՄԻՊ-ը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը 30 տարի գլուխս բարձր էի քայլում, որովհետեւ հաղթած բանակի գնդապետ էի. ինչո՞ւ է հրաժարական տվել փոխմարզպետը. News.am Քոչարյանը դրեց Մոսկվայի հետ «պասերով խաղի» սկիզբը«Երևան Սիթի, սերմը կապույտ տոպրակով հացի մեջ ե՞ք մոռացել». Սուրեն Սարգսյան Փաշինյանը շատ վատ է ղեկավարում երկիրը, պարզապես իրադարձություններին նյարդային ռեակցիաներ է տալիս. Արամ Աբրահամյան Մենք հասարակական խաղաղ մթնոլորտում կձևավորենք ավելի լավ իշխանություն, քան ներկայիս իշխանությունն է. Սոս Ջանիբեկյան Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ. Ռուբեն Վարդազարյան. «Փաստինֆո» Կապանում փլուզում է եղել. կա զոհ Նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են պետական պարգևներով Վթար` Երևան֊Գառնի մայրուղային ջրատարում (տեսանյութ) Թուրքիայում կործանված ուղղաթիռի զոհերից մեկը Սելջուկ Բայրաքթարի ընկերն է` գեներալ Օսման ԷրբաշինԲերման է ենթարկվել քրեական հեղինակություն Զապն ու նրան ուղեկցող 10-ից ավելի անձ. ՀԺ «Երանի էլի քունդ հսկեի, երանի ասեի` «Միխ, ծածկվի, չսառես»». Արցախում զոհված Մխիթար Գալեյանի մոր հուզիչ գրառումըԻնչի՞ վրա են ծախսվել «կադրային բանկի» համալրմանն ուղղված գումարներըԱվինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին Ռուբեն Վարդազարյանին խորհուրդ եմ տալիս հումորով վերաբերվել կատարվողին. Միքայել ՄինասյանՀԸԳՀ֊ի ուժի մեջ մտնելն իսկապես կարևոր իրադարձություն է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման համար. Մհեր ԳրիգորյանՌոբերտ Քոչարյանը՝ նոր պատերազմի, ԱԱԾ-ի՝ իրեն հետևելու ու ՔՊ-ի մասին Ողբերգական դեպք` Սյունիքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա հերթափոխի պետի դինՈ՛չ նախկին, ո՛չ ներկա, ազգային ապագա. ԱԺԲ-ի երթը՝ Երևանում Անցկացվել է համատեղ զորավարժություն՝ ԶՈՒ ՄԽ զորամասերի, 102-րդ ռազմակայանի ընդգրկմամբ Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհԷրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները. Արայիկ Հարությունյան Պատերազմում պարտությունը նախապես ծրագրված էր. այդպես ենթադրելու հիմքեր կան. Քոչարյան Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներՔաղաքացիները հարվածեցին իմքայլական պատգամավոր Սոնա Ղազարյանին սպասարկող ավտոմեքենային 4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել Կամ Արամ Սարգսյանին բաց թողեք, կամ ինձ էլ կալանավորեք. պաշտպան Դուք միշտ իմացեք, որ դավաճան պիտակը ձեր վրա է լինելու. քաղաքացիները` Նազելի ԲաղդասարյանինՈրոտանում ադրբեջանցիները խրամատ են փորում. բնակիչների շրջանում անհանգստություն կա «Հեսա ասել էի, թե ով ա դավաճանը». վիճաբանություն` իմքայլական պատգամավորի և քաղաքացու միջև Գերիների փոխանակման հարցում օպտիմալը «բոլորը բոլորի դիմաց» բանաձևն է. Զախարովա Չլսեք ձեր ոստիկանապետին, վերջում ինքը բոլորիդ փուռը կտա ու կփախչի. գեներալ Հովհաննես Թամամյանը՝ ոստիկաններին. ArmLur.am Բրեյթվեյթի գոլը «Սևիլիայի» դարպասին «Բարսելոնային» դուրս բերեց Իսպանիայի գավաթի եզրափակիչԿասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը Վթարի պատճառով 16 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արարատի մարզում
Ամենադիտված