Փաշինյանը հետնամուտքով կարողացել է մտնել առանձնատուն. Hraparak.am Էտ Սյունիքում որեւէ մեկն անպատիժ չի մնա. Իմքայլական պատգամավորը բանդա անվանեց սյունեցիներին. Factor.am Արարատի մայրուղու վրա ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկել․ Գեղամ Մանուկյան Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետ Արմեն Ղևոնդյանը և Դումիտրու Սոկոլանը վերահաստատել են հայ-մոլդովական հարաբերությունները զարգացնելու նպատակաուղվածությունը Գործունեությունս շարունակելու եմ գործադիրում. Նարեկ Մկրտչյան Աննա Հակոբյանը հետևում է կառավարական ամառանոցի մոտ մեկնարկած ակցիային «Լռեք, այլապես մենք կմտնենք Սևան եւ Երևան». թուրք գեներալը սպառնում է Հայաստանին ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի և Սիսիանի քաղաքապետերի հետ Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամները վարչապետին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը 

Հրաչյա Թամրազյան. Բանաստեղծություններ

Գիտություն և Մշակույթ

Հրաչյա Հրանտի Թամրազյանը ծնվել է 1953-ի դեկտեմբերի 5-ին Երևանում:1971թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող: 1988-91թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում` որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը: 1986 թվականից Գրողների միության անդամ է: 1993թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը : Հրաչյա Թամրազյանը 1997-2007թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող: 1999թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2007 թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը:

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է: Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության' մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին: Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում` որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների' Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից: Հրաչյան Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ: Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում: Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս. Եսենինի, Վ. Մայակովսկու, Բ. Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն:

ՍՊԻՏԱԿ ԷՋԵՐ

Սպիտակ էջեր, թերթեր սպիտակ,
Որ առանց գրիչ ու անձեռագիր
Աղերսում են –
ՙՄեզ փորձության մի՛ տար,
Մի՛ հանձնիր տանջող տողին ու հանգին:

Չէ՞ որ բյուրավոր երգեր են գրվել
Տխրության մասին` քո հոգին բանտող,
Ու տխրությանն ես դու հավետ տրվել–
Դեպի ճերմակը ճանապարհ հարթող:

Ահա ճերմակն է փռված քո առջև–
Իբրև ճերմակ թուղթ, ճերմակ ձեռագիր,
Ու քան մեզ այսպես հանգերով տանջես,
Այդ մեծ անդորրը վայելիր հանգիստ՚:

ԲԱՌԱՐՄԱՏՆԵՐ

Բառարմատները – առավել հզոր,
Քան մեր պատմության անցքերը ահեղ,
Քան մեր կեցության խորքերը խզվող,
Որ չեն կարեցել ոչինչ պահպանել–

Որ կառչել են խոր բառարմատներից,
Որոնց մեջ այնքան ուժ է խտացած–
Նման են պայթող այն արևներին,
Որ տիեզերքի քուրմերը դարձած`

Աշխարհներ էին խոսքից արարում,
Խենթանում էին, որ երկներ երկիր…
Բայց պատմությունը մնաց անարյուն
Եվ ապարդյուն են և՛ երկունք, և՛ գիր-

Քանզի ծախու են մտքերը խզվող,
Որ չեն կարեցել ոչինչ պահպանել
Բանականության խռովքից հզոր
Քանզի աշխարհի սկիզբը Բանն էր,

Որ սերմանում էր բառարմատներով
Մի անապական ու անկոխ աշխարհ

Որ մենք, կորստի իսկույն մատնելով,
Մեր ակունքներում հավետ մոռացանք:

Օˉ, հիշողության կորուսյալ դրախտ,
Օˉ, դեռ չպղծված, նախնական բառեր,
Օˉ, մեր պատմության, մեզանից խլված,
Օˉ, մեր գոյության քրմեր արնահեղ:

ԲՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ

Բառե՛րը լոկ ժամանակի հոսքը գիտեն,
Բառերի՛ մեջ այդ հղացման գաղտնիքը կա,
Նրանք քանիˉ սերունդների երթ են դիտել–
Բառարմատներ - աշխարհների միջև ընկած,

Բառարմատներ – որ մեր հոգու մեջ են աճում,
Խրված հողում արարչագործ տիեզերքի –
Հոգիները մեր անպտուղ, անհող, անջուր,
Որ ամլություն են սերմանում և մաղձ, և կիրք–

Հոգու տունկեր, որ ջրվելու միայն ծարավ
Տարածվում են, սակայն արմատ չեն արձակում,
Չորանում են որոմի պես համատարած,
Ու նրանց հետ ամլանում է ամեն ակունք,

Ու չգիտենք մենք գոյության իմաստն անգամ–
Ասես ծնվել ենք ակամա՛, անճի՛չ, անցա՛վ,
Ու կորցրել ենք բառի իմաստը նախնական,
Որ մթագնած մեր խորքերում լույս հղացավ

Կայծակներո՛վ հզոր հոգու, որ ոգեղեն
Այս աշխարհն է հղացել մի բռնկումով –
Նա քո հուրը` ու դու նրա բոցն ես եղել,
Ու հոսել ես – հրաբուխի բացած հունով,

Ու ժայթքել ես դու նրա հետ – իբրև արև,
Ու սփռել ես քո շողերը դու ցիրուցան,
Մինչև այնտեղ, ուր տիեզերքն ինքն է սառել,
Մինչ ցրտաշունչ լեռները մեր իմացության:

 Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը հետնամուտքով կարողացել է մտնել առանձնատուն. Hraparak.amԷտ Սյունիքում որեւէ մեկն անպատիժ չի մնա. Իմքայլական պատգամավորը բանդա անվանեց սյունեցիներին. Factor.am Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակվում են հավաքվել կառավարական առանձնատան մոտ (տեսանյութ) Արարատի մայրուղու վրա ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկել․ Գեղամ Մանուկյան Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետԱրմեն Ղևոնդյանը և Դումիտրու Սոկոլանը վերահաստատել են հայ-մոլդովական հարաբերությունները զարգացնելու նպատակաուղվածությունըԳործունեությունս շարունակելու եմ գործադիրում. Նարեկ Մկրտչյան Աննա Հակոբյանը հետևում է կառավարական ամառանոցի մոտ մեկնարկած ակցիային «Լռեք, այլապես մենք կմտնենք Սևան եւ Երևան». թուրք գեներալը սպառնում է ՀայաստանինԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի և Սիսիանի քաղաքապետերի հետ «Վայելիր լավագույնը». Լուիզա Ներսիսյանը` հրապարուրիչ կերպարումԱվստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամները վարչապետին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվում կառավարական առանձնատան մոտՀակոբ Արշակյանի՝ լրագրողին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել Արժանի լինենք մեր որդիներին ու նրանց պայքարին. Կարին ՏոնոյանՄիջազգային անվտանգության վարչության պետի մեկնաբանությունը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովին ՀԱՊԿ հայտարարությանը Երեկ հակառակորդը կրակոց է արձակել Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ. «Հետք» Գերեզման այցելելու Նիկոլի «մոլուցքը» նոր չէ. Միքայել ՄինասյանԺամը 20։30 հավաքվում ենք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ՝ ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի. Գեղամ Մանուկյան Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ ԹովմասյանԱրցախ վերադարձած քաղաքացիներին վեց ուղղությամբ աջակցություն կտրամադրվի Ռոմանոս Պետրոսյանը խոսել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին Հավանական եմ համարում հունիս-հուլիսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա. Հրանտ Բագրատյան Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ կարևորելով Հելսինկիի հիմնարար սկզբունքները «Արա՛, բռնե՛ք. Փաշինյանը փախավ». գորիսեցիները վարչապետին ճանապարհեցին հայհոյանքներով (տեսանյութ) Պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել1991-ից ի վեր չեմ հիշում, որ ՀՀ որևէ ղեկավարի հրապարակայնորեն այսպես անպատվեին. Սենոր Հասրաթյան Հայաստանում իշխում է թուրքական օկուպացիոն վարչակարգ. Էդգար ԷլբակյանՍյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ Նիկոլ Փաշինյանը Գորիսում է. այստեղ նույնպես բողոքի ակցիաներ են (տեսանյութ)«Սյունիք. Ես ծեր արևը կծիմ». ԱնդրեԱրայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա. Hraparak.am ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի հանդիպումը ԵՄ անդամ երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ Իրավապահ մարմիններին հրահանգ է իջեցվել ցանկացած գնով ձերբակալելու Վահե Հակոբյանին և իր կնոջը. փաստաբաններԻ՞նչ գործ ունեին դիմակավորված իրավապահները Սյունիքի քաղաքներում. իրավապաշտպան Փոխգնդապետ Արթուր Հակոբյանը կհուղարկավորվի Գառնիի ազատամարտիկների գերեզմանատանը՝ ապրիլի 23֊ին Մեր ընտանիքի անվան հետ կապված սուտ տեղեկություններ են շրջանառվել․ Սուրիկ Խաչատրյան Սյունիքում քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է․ փաստաբան Զորամասերից մեկում ապրիլի 21-ին անցկացվել են տեսական պարապմունքներ (լուսանկարներ)44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման ՎարդանյանՀայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան«Լա՞վ եք տղե՛րք»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզի N զորամաս կատարած այցիցՊուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան. ՓաշինյանՄիայն Աթաթուրքի ու Լենինի արձաններն են պակասում այստեղ. ակցիայի մասնակիցՇուռնուխցիները հայհոյանքներով ճանապարհեցին Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)Սյունիքում մեզ չաջակցողների մեծ մասը գործում է որոշ ուժերի կողմից կազմակերպված խմբերով. Արման Եղոյան Մեղրիի միջանցք չի լինելու. Նիկոլ Փաշինյան Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
Ամենադիտված